ՀՔԾ վարույթ է ընդունվել ոստիկանների կողմից Արգիշտի Կիվիրյանին բռնության ենթարկելու վերաբերյալ քրգործը

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկանների կողմից քաղաքացի Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ 2013թ. օգոստոսի 1-ին բռնություն գործադրելու և վերջինիս իրավունքներին և օրինական շահերին վնաս պատճառելու փաստի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: Այս մասին հայտնում է ՀՔԾ պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունում դեպքի առթիվ գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորությունների սահմանազանցում կատարելը)։ 

Կատարվում է նախաքննություն: