Հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է զոհվել

Սեպտեմբերի 18-ին, ժամը 09:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող` 1990թ. ծնված Մհեր Հովհաննեսի Հակոբյանը: Այս մասին հայտնում է ՊԲ մամուլի ծառայությունը։

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Մ.Հակոբյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: