ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայտնի են ՄԻԵԴ դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ընտրության մրցույթի հաղթողները
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովը աշխատակազմը տեղեկատվություն է տարածել՝ հայտնելով, որ ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչված անձինք են Արմեն Շուրայի Հարությունյանը, Արայիկ Գառնիկի Ղազարյանը և Նելիկ Նիկողոսի Հարությունյանը:
Հիշեցնենք, որ ՄԻԵԴ դատավորի պաշտոնի համար մրցակցում էին 13 թեկնածուներ.
1. Արմեն Շուրայի Հարությունյան (ծնված 01.03.1964թ.) - Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ, Ուկրաինայում Մարդու իրավունքների մշտադիտարկման ՄԱԿ-ի առաքելության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, իրավաբանական գիտությունների դոկտոր
2. Արայիկ Գառնիկի Ղազարյան (ծնված 25.12.1967թ.)- «Իրավունքի գերակայություն իրավապաշտպան հասարակական կազմակերպության և «Ֆորում իրավունքի կենտրոն հասարակական կազմակերպության մասնակից
3. Հակոբ Գեղամի Ղարախանյան (ծնված 09.12.1970թ.) – ՀՀ դատախազություն
4. Նելիկ Նիկողոսի Հարությունյան (ծնված 25.02.1972թ.) - ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ
5. Վիգեն Վլադիմիրի Քոչարյան (ծնված 04.05.1972թ.) - ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ, դասախոս
6. Լիզա Ռաֆիկի Գրիգորյան (ծնված 26.05.1973թ.) – Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
7. Վահե Միշայի Գրիգորյան (ծնված 20.04.1975թ.) – փաստաբան
8. Դավիթ Մհերի Խաչատուրյան (ծնված 28.08.1975թ.) - մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում մասնագիտական գործունեություն
9. Արմեն Միխաիլի Մելքումյան (ծնված 06.11.1976թ.) - «Ֆիդելիթի Քնսալթինգ փակ բաժնետիրական ընկերության գործընկեր-կառավարիչ
10. Արայիկ Միխաիլի Մելքումյան (ծնված 06.11.1976թ.) - Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
11. Դավիթ Լևոնի Հակոբյան (ծնված 27.11.1979թ.) - «Հարկ վճարողների համաշխարհային կազմակերպության (WTA) լիիրավ անդամ, «Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպություն
12. Եղիշե Գրիգորի Կիրակոսյան (ծնված 16.05.1982թ.) - ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական
13. Նորա Արայիկի Կարապետյան (ծնված 22.02.1984թ.) - Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Նշենք, որ հայտ էր ներկայացրել 14 հավակնորդ։ Թեկնածուներից մեկը՝ Սըրիի համալսարանի դասախոս Արման Ֆրեդերիկի Սարվարյանը, դուրս էր մնացել մրցույթից տեխնիկական չափանիշներին չհամապատասխանելու պատճառով։
