ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները խախտելու համար փոխոստիկանապետին հայտարարվել է նկատողություն

Զանգվածային լրատվության միջոցներում ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի վերաբերյալ հրապարակումների կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի կողմից նշանակվել էր ծառայողական քննություն: Այս մասին հայտնում են Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Քննությունը պարզել է, որ Լևոն Երանոսյանը «չի ցուցաբերել զսպվածություն և լրագրողի հետ հեռախոսազրույցի ընթացքում կատարել է անհարկի մեկնաբանություն՝ դրանով իսկ խախտելով ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները»:
Ծառայողական քննության արդյունքներով, ոստիկանության պետի հրամանով՝ Լևոն Երանոսյանին հայտարարվել է նկատողություն:
Հիշեցնենք, որ նա լրագրողի հետ զրույցում ասել էր, որ ով համարձակվի իր ներկայությամբ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին հայհոյել, «շան թուլի պես կկտրեմ ականջները»:
