ՔՀԻ-ը և ԻՀԱ-ը համագործակցության նոր հեռանկարներ են ստեղծում

Դիտել տեսանյութըՀունիսի 6-ին Քաղաքացիական հասարակության ինստիտուտ և Իրավաբանների հայկական ասոցիացիա ՀԿ-ների միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր: Հուշագրով կողմերը պարտավորություն են ստանձնել համագործացելու մարդու իրավունքների պաշտպանության, Պրոբացիայի ծառայության կայացման և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում առկա խնդիրները լուծելու համար:

ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանի խոսքով, երկու կազմակերպությունները կփորձեն համագործակցել նաև այլ հասարակական կազմակերպությունների հետ՝ նպաստելով նրանց կարողությունների զարգացմանը, աշխատել հասարակության իրավական իրազեկվածության մակարդակի բարձրացման և խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ:

«Հասարակական կազմակերպությունները մեծ անելիք ունեն արդարադատության համակարգը այլ «դեմքով» ներկայացնելու հարցում: Մենք միասին փորձում ենք համատեղել նաև մարզային ուժերը, որպեսզի ողջ Հայաստանում պրոբացիայի շահառուները հնարավորություն ունենան դիմել իրենց կարիքներով, իսկ Պրոբացիայի պետական ծառայությունը կարողանա նրանց ուղղորդել,- իր խոսքում նշեց ՔՀԻ տնօրեն Արտակ Կիրակոսյանը։

Հուշագրի ստորագրումը համընկավ հունիսի 6-ին Գյումրիում ՔՀԻ-ի և ԻՀԱ-ի կողմից Պրոբացիայի ծառայության ներկայացուցիչների և հասարակական կազմակերպությունների միջև քննարկման համար կազմակերպված աշխատաժողովի հետ:

Նույն թեմայով՝ ԻՀԱ-ն և ՔՀԻ-ն համատեղում են ուժերը երեք ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու համար