ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԼԳԲՏԻ ԱՆՁԻՆՔ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ. կանխարգելիչ մշտադիտարկման հիմունքները
Սույն փաստաթուղթը հանդիսանում է «Միջազգային բանտային բարեփոխում» (PRI) կազմակերպության և «Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիա»-ի (APT) կողմից մշակված «Ազատազրկման վայրերի մշտադիտարկման գործիք»-ի մի մասը: Այն նպատակ ունի տրամադրել վերլուծություն և գործնական ուղեցույց՝ օգնելու մշտադիտարկում իրականացնող մարմիններին, այդ թվում Ազգային կանխարգելման մեխանիզմներին, ազատազրկման վայրեր այցելություններ կատարելու ընթացքում իրենց կանխարգելման մանդատն առավել արդյունավետ օգտագործելու համար:
Գործիքն ուղղված է՝ աջակցելու այդ մարմիններին ՝ հայտնաբերելու և վերացնելու այն համակարգային ռիսկերը, որոնք նպաստում են այնպիսի միջավայրին, որտեղ կատարվում են խոշտանգումներ և առկա է դաժան վերաբերմունք: Այն ներառում է՝
թեմատիկ փաստաթղթեր. դրանցում ներկայացված են ավելի լայն թեմաների վերլուծություններ, որոնք կբարելավվեն մշտադիտարկման համապարփակ մոտեցման շնորհիվ, կանոնադրությունների և փորձի ուսումնասիրություններ քրեական արդարադատության գործընթացում` կենտրոնանալով գենդերային, սեռական կողմնորոշման կամ ինստիտուցիոնալ մշակույթի վրա,
տեղեկատվական նյութեր. դրանք տրամադրում են գործնական ուղեցույց, թե ինչպես մշտադիտարկման մարմինները կարող են կենտրոնանալ մի շարք համակարգային խնդիրների վրա, որոնք խոշտանգումների կամ դաժան վերաբերմունքի համար բարձր ռիսկային գործոններ են, ինչպիսիք են անձնական խուզարկությունը կամ բանտի անձնակազմի աշխատանքային պայմանները: