ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Պրակտիկայի հնարավորություն ՔՀԻ-ում
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը պրակտիկայի հնարավորություն է ընձեռում մարդու իրավունքների ոլորտով հետաքրքրված երիտասարդ իրավաբաններին:
Հիմնական գործառույթներ
Պրակտիկանտի հիմնական գործառույթները ներառում են աջակցություն մարդու իրավունքների տարբեր ոլորտների վերաբերյալ ուսումնասիրությունների և հետազոտությունների իրականացմանը, վերլուծությունների և զեկույցների կազմման աշխատանքներին, մասնակցություն ՔՀԻ կողմից կազմակերպվող միջոցառումներին և թիմի անդամների կողմից հանձնարարված այլ առաջադրանքների կատարում։
Պրակտիկան պետք է տևի 3 ամիս: Աշխատանքային գրաֆիկը կկազմվի պրակտիկանտի հետ համաձայնեցված, ըստ որի՝ զբաղվածությունը պետք է կազմի շաբաթական առնվազն 20 ժամ:
Պրակտիկայի բարեհաջող ավարտի դեպքում կտրվի համապատասխան տեղեկանք կամ հավաստագիր:
Համապատասխանության չափանիշներ
Դիմողները պետք է բավարարեն հետևյալ չափանիշներին՝
- իրավաբանական կրթություն (առնվազն բակալավրի դիպլոմ),
- հայերենի և անգլերենի լավ իմացություն,
- համակարգչային հիմնական հմտություններ,
- ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է, բայց պարտադիր չէ:
Նախապատվություն կտրվի ակտիվ և նախաձեռնող երիտասարդներին, ովքեր ունեն մասնագիտական աճի և կատարելագործման ձգտում:
Ինչպե՞ս դիմել
Դիմելու համար անհրաժեշտ է vacancy@csi.am էլ. փոստին ուղարկել կարճ ինքնակենսագրություն (CV) և առավելագույնը կես էջ ծավալով մոտիվացիոն նամակ, որը կներառի տեղեկատվություն նախընտրած ոլորտների և մասնագիտական փորձի (եթե առկա է) մասին: Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Դիմելու վերջնաժամկետն է 2016 թ. ապրիլի 20-ը (ժամը 18:00):
***
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ն 18 տարի է աշխատում է մարդու իրավունքների պաշտպանության և խաղաղաշինության ոլորտում:
Հասցե՝ ՀՀ, Երևան 0025, Այգեստան 11 փողոց, 43 տուն
Էլ.փոստ՝ csi@csi.am
Կայքեր՝ www.csi.am, www.hra.am
Հեռ.՝ (+374 10) 57-43-17, 098 804 800
Կոնտակտ անձ՝ Մերի Ալեքսանյան, հանրային կապերի պատասխանատու