ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
"Երիտասարդություն. իրականություն, հեռանկարներ" խորագրով հանրապետական երիտասարդական համաժողով
Հայտարարություն
ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի երիտասարդական
քաղաքականության վարչությունը սույն թվականի հւնիսի 17-19-ը անցկացնում է "Երիտասարդություն.
իրականություն, հեռանկարներ" խորագրով հանրապետական երիտասարդական համաժողով:
Նախաձեռնության նպատակն է բարձրացնել երիտասարդների հասարակական, քաղաքացիական
ակտիվությունը, նրանց մասին հասարակության տեղեկացվածության մակարդակը, վերհանել
երիտասարդության առջեւ ծառացած առավել արդիական խնդիրները, խթանել երիտասարդական
հասարակական կազմակերպությունների միջեւ համագործակցությունը:
Համաժողովը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետության եւ ԼՂՀ երիտասարդներին,
երիտասարդական հասարակական կազմակերպություններին ներկայացնելու իրենց
գործունեությունը, զեկույցների միջոցով վերհանելու երիտասարդությանն առնչվող
հիմնախնդիրները եւ ներկայացնել առաջարկություններ դրանց լուծման ուղիների
վերաբերյալ, շփվելու եւ միմյանց, պետական ու միջազգային կառույցների
ներկայացուցիչների հետ գտնելու փոխադարձ շահավետ համագործակցության ուղիներ:
Համաժողովի շրջանակներում կազմակերպվում է գիտաժողով:
Գիտաժողովի զեկույցների թեմաները ներառում են`
- ազգային եւ հայրենասիրական դաստիարակությունը կրթական համակարգում, բանակում եւ
երիտասարդության շրջանում, առկա վիճակ եւ առաջարկվող զարգացումներ,
- քաղաքացիական հասարակություն, երիտասարդության հասարակական-քաղաքական
մասնակցություն,
- սոցիալ-տնտեսական զարգացման ուղիները եւ հեռանկարները ՀՀ-ում,
- գյուղական երիտասարդություն, երիտասարդական տուրիզմ, առկա հիմնախնդիրներ,
զարգացման հեռանկարներ,
- հայ եկեղեցու դերը երիտասարդության դաստիարակության գործում,
- գիտական ներուժի պահպանման եւ հետագա զարգացման խնդիրները,
- տարածաշրջանային եւ միջազգային երիտասարդական համագործակցություն, զարգացման
հեռանկարներ,
- կրթության մատչելիությունը ՀՀ-ում, առկա իրավիճակ, առաջարկվող զարգացումներ:
Նշված թեմաներով զեկույցների համար հայտարարվում է մրցույթ: Կկատարվի զեկույցների
նախնական ընտրություն, ընտրված զեկույցները կներկայացվեն գիտաժողովի ընթացքում:
Լավագույն զեկույցները կտպագրվեն առանձին գրքույկով, իսկ հեղինակները կխրախուսվեն
առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի մրցանակներով: Գիտաժողովում զեկուցել ցանկացողները
նախապես պետք է ներկայացնեն հայտ, նշելով զեկույցի թեման:
Զեկույցները պետք է ներկայացվեն ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի
նախարարության աշխատակազմի երիտասարդական քաղաքականության վարչություն մինչեւ սույն
թվականի մայիսի 30-ը, ժ. 17:00: Այն պետք է լինի 2.5- 3 տպագիր էջի սահմաններում
(Font:: ArialArmenian, Size: 12):
Համաժողովի շրջանակներում կկազմակերպվի ՀԿ-ների ցուցահանդես, որին կարող են
մասնակցել ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում գործող երիտասարդական կամ երիտասարդության ոլորտում
գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունները: ՀԿ-ներին
կտրամադրվի համապատասխան տարածք, ստենդ: Ցուցահանդեսին մասնակցելու համար պետք է
նախապես դիմել ՀՀ մշակույթի եւ երիտասարդության նախարարության աշխատակազմի
երիտասարդական քաղաքականության վարչություն` մինչեւ սույն թվականի մայիսի 25-ը,
ժ. 16:30:
Հայտերի եւ լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ մշակույթի եւ
երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի երիտասարդական քաղաքականության
վարչություն:
Հասցեն` ք. Երեւան, Կառավարական 3-րդ մասնաշենք, 7-րդ հարկ,
ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարություն
Հեռախոս/ֆաքս` /01/ 52 62 97, էլ. փոստ`
youthaffairs_ra@yahoo.com
