ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
"Զանգվածային լրատվամիջոցներ" ծրագրի շրջանակներում դրամաշնորհի մրցույթ
Բաց Հասարակության Ինստիտուտի Օժանդակության Հիմնադրամի Հայաստանյան Մասնաճյուղը
(ԲՀԻՕՀՀՄ) "Զանգվածային լրատվամիջոցներ" ծրագրի շրջանակներում հայտարարում է
դրամաշնորհի մրցույթ ուղղված լրատվամիջոցների մեջ բազմակարծության խթանմանը`
հասարակության տարբեր խոցելի խմբերի խնդիրների արտահայտման միջոցով: Մրցույթին
կարող են մասնակցել տպագիր մամուլը, հեռուստառադիոընկերությունները, ինչպես նաև
հասարակական կազմակերպությունները և ստեղծագործական միավորումներ: Վերջիններիս
մասնակցության դեպքում պարտադիր պայման է լրատվամիջոցի համաձայնությունը
համագործակցության վերաբերյալ: Ներկայացվող ծրագրերի տևողությունը չպետք է
գերազանցի 12 ամիսը: Ծրագրի բյուջեն չպետք է գերազանցի 12 000 ԱՄՆ դոլլարը:
Ծրագրերն անհրաժեշտ է ներկայացնել ԲՀԻՕՀ հայաստանյան մասնաճյուղի գրասենյակ մինչև
2005թ. սեպտեմբերի 20-ը ներառյալ: Դիմումի ձև և հավելյալ տեղեկություններ ստանալու
համար դիմել հետևյալ հասցեով`
Պուշկինի 1, բն. 2, Երևան, 375010
Հեռ. 542-119, 541-719, 543-901
Էլ. փ.` schubaryan@osi.am կամ
այցելել http://www.osi.am
