ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը կդիտարկի ՏԻՄ ընտրությունները Հայաստանում
Հոկտեմբերի 16-ին Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի
պատվիրակությունը կդիտարկի Արմավիրի, Լոռվա և Տավուշի մարզերում անցկացվելիք
տեղական ինքնակառավարման ընտրությունները։
Կոնգրեսի պատվիրակությունը, Շոն Օ'Բրայընի գլխավորությամբ, կհանդիպի թեկնածուներին,
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, տարածքային ընտրական հանձնաժողովների
անդամներին, մարզպետներին, Կոնգրեսի հայկական պատվիրակությանը, ինչպես նաև
լրատվամիջոցների և ոչ կառավարական կազմակերպությունների, այդ թվում՝ Միջազգային
հարաբերությունների ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) ներկայացուցիչներին։
Պատվիրակության մեջ ներգրավված են նաև Դեյվիդ Լլոյդ–Ուիլյամսը, Ջոն Բիգսը,
Քրիսթոֆեր Նյուբըրին (Միացյալ թագավորություն), Լուկա Չիրիանին (Իտալիա) և Մարյա
վան դեր Թասը (Նիդեռլանդներ)։
Եզրափակիչ մամլո ասուլիսը տեղի կունենա hոկտեմբերի 17-ին, ժամը 15։00-ին, Երևանի
Անի Պլազա հյուրանոցում։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝
Հայաստանում Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի գրասենյակ
Հեռ.՝+ 37410 24 33 85/87
