ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Եվրոպական ինտեգրացիայի միջազգային փորձը եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հեռանկարները Հայաստանի համար»
Նոյեմբերի 3-ից նոյեմբերի 5-ը Երեւանում տեղի կունենա «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի»` Բաց Հասարակության Ինստիտուտի օժանդակությամբ կազմակերպած «Եվրոպական ինտեգրացիայի միջազգային փորձը եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հեռանկարները Հայաստանի համար» թեմայով միջազգային կոնֆերանս:
Միջազգային կոնֆերանսին մասնակցելու են քաղաքագետներ, վերլուծաբաններ, Հայաստանից, Վրաստանից, Լեհաստանից, Թուրքիայից, Բուլղարիայից, Մոլդովայից, Սլովենիայից, Ուկրաինայից, Լիտվայից եւ Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքական, հասարակական գործիչներ, լրագրողներ:
