ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
"Ապրենք միասին. միավորենք ապագան" Երիտասարդ Առաջնորդների Դասընթաց
Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը և «Մարդկային զարգացման միջազգային
կենտրոն» գործընկեր կազմակերպությունը հրավիրում են 18-25 տարեկան երիտասարդներին
մասնակցել Բրիտանական խորհրդի «Ապրենք միասին. միավորենք ապագան» տարածաշրջանային
ծրագրի շրջանակներում կազմակերպվող ինտերակտիվ դասընթացին: Դասընթացի նպատակն է
ապագա առաջնորդներին ծանոթացնել հակամարտության կառավարման, արդյունավետ
հաղորդակցության ու բանակցության, վստահության և հանդուրժողականության ձևավորման
հմտություններին:
Աշխատանքային լեզուն հայերենն է:
Ծրագրի մասնակից երկրներն են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը և Հյուսիսային
Իռլանդիան: Դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան դառնալ «Ապրենք միասին.
միավորենք ապագան» երիտասարդական ցանցի անդամ, որին արդեն անդամակցում են
քառասունից ավել երիտասարդներ նշված չորս երկրներից (ծրագրի վերաբերյալ մանրամասն
տեղեկությունների համար տես կից մամլո հաղորդագրությունը):
Դասընթացին կարող են մասնակցել 18-25 տարեկան երիտասարդներ, ովքեր հետաքրքրված են
կամ գործունեություն են ծավալում հակամարտության ոլորտում, ունեն հաղորդակցվելու
ունակություն, ցանկանում են կապեր հաստատել նշված չորս երկրների երիտասարդների հետ,
և կարող են ու ցանկանում են իրենց ներդրումն ունենալ հակամարտությունների լուծման
գործընթացում:
Դասընթացը տեղի կունենա ս. թ. դեկտեմբերի 2, 3, 4-ին Ծաղկաձորում:
Հայտերը ներկայացնել էլ. փոստով`
Աշոտ Խուրշուդյանին
(akhurshudyan@ichd.org ,) կամ
Արևիկ Սարիբեկյանին
(arevik.saribekyan@britishcouncil.am )
մինչև ս.թ. նոյեմբերի 20 –ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Աշոտ Խուրշուդյանին հետևյալ
հեռախոսահամարով 010 582638, 010 527082:
