Փոքր Դրամաշնորհների Ծրագրի շրջանակներում ընդունվում են հայտ/առաջարկներ

Համաշխարհային Բանկի Երևանի գրասենյակը Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության
հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ հայտնում է, որ Փոքր Դրամաշնորհների
Ծրագրի շրջանակներում ընդունվում են հայտ/առաջարկներ: Դրամաշնորհները՝ 8,000-10,000
ԱՄՆ դոլար գումարի չափով մատչելի կլինեն մրցույթային հիմունքով ոչ-կառավարական (հասարակական)
և շահույթ չհետապնդող կազմակերպություններին: Մրցույթին մասնակցող
կազմակերպությունները պետք է ունենան առնվազն երկամյա գործունեության փորձառություն:

Այս տարվա Փոքր Դրամաշնորհների Ծրագիրը օժանդակում է այն նախագծերին, որոնք միտված
են հնարավորություն ընձեռնել սոցիալականապես մեկուսացված և խոցելի խմբերին
ներգրավվելու քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների մեջ, առավել ակտիվ
մասնակցելու երկրում ընթացող գործընթացներին: Դրամաշնորհի ֆինանսավորմանը
համապատասխան հայտերը պետք է՝

  • սուր խնդիրների/մտահոգությունների արտահայտման հնարավորություն տան աղքատ և
    խոցելի բնակչությանը,
  • խթանեն համագործակցությունը ներկայացված հիմնախնդրին առընչություն ունեցող
    դերակատարների հետ, ի աջակցություն զարգացման գործընթացների (հիմնական
    դերակատարները կարող են ներառել պետական կառույցները, քաղաքացիական հասարակության և
    դոնոր կազմակերպությունները, հիմնադրամները, և մասնավոր hատվածը),
  • հզորացնեն և խթանեն զարգացման ծրագրերի ազդեցությունը՝ հաշվի առնելով հնարավոր
    ռիսկերը, նպատակային աջակցությունը և հասանելիության ընդլայնումը, նաև համայնքային
    մակարդակում,
  • զարգացման մարտահրավերներին տեղական մակարդակներում առաջարկեն նորարարական
    գաղափարներ և լուծումներ։

Ծրագրերը կարող են ներառել նաև խորհրդակցություններ և սեմինարներ, ծախսեր
հրատարակումների կամ ձայնա-տեսողական նյութերի համար: Ծրագրի տևողությունը չպետք է
գերազանցի 12 ամիսը՝ դրամաշնորհի տրամադրման ժամկետից։ Դրամաշնորհի տրամադրման
նախատեսվող ժամկետը 1 մարտի, 2006թ.

Դրամաշնորհնորհային ծրագիրը օժանդակություն չի տրամադրում գործառնական, հետազոտական,
ակադեմիական կրթության ծրագրերին, ընթացիկ ինստիտուցիոնալ աջակցությանը,
կրթաթոշակներին կամ անհատներին՝ ճանապարհորդության կամ ուսման համար:

Խնդրում ենք ուշադրություն դարձնել, որ ՀԿ-երի վարչական ծախսերը չեն
ֆինանսավորվելու ծրագրի շրջանակներում:

Հայտի ձևերը կարող եք ձեռք բերել Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության
հիմնադրամի հայաստանյան գրասենյակից հետևյալ հասցեով` Պուշկինի 1, բն. 2, ինչպես
նաև www.osi.am  կայքից: Խնդրվում է ներկայացնել հայտերը երկուական օրինակով՝ վերը
նշված հասցեով։ Հայտերի ընդունման վերջին ժամկետն է ս.թ. դեկտեմբերի 20-ը:

Հայտի
անգլերեն օրինակը մատչելի կլինի նաև www.worldbank.org.am կայքից: