«Առօրյա հրաշքներ կամ սովորականը երեխաների աչքերով» լուսանկարների ցուցահանդես

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը հրավիրում է բոլորին «Առօրյա հրաշքներ կամ սովորականը երեխաների աչքերով»

ցուցահանդեսին։ Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա դեկտեմբերի 27-ին ժամը 14-ին Հայաստանի մանկական ստեղծագործության թանգարանում (Երեւան, Աբովյան 13)։

Լուսանկարների հեղինակներն են Բերդ, Ճամբարակ, Վերին Կարմիր Աղբյուր եւ Վահան համայնքների դպրոցականները։ Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ հունվարի 10–ը։

Ցուցահանդեսը կազմակերպվում է «Քաղաքացիական հասարակության ցանց» ծրագրի շրջանակներում USAID ֆինանսական աջակցությամբ։