Հետաքրքրվածության նախնական հայտ-նամակների ընդունում...

Բաց Հասարակության Ինստիտուտի Օժանդակության Հիմնադրամի Հայաստանյան Մասնաճյուղը
«Մարդու Իրավունքների Ամրապնդում` Ընտրված ՀԿ-ների Կարողությունների Զարգացման
Միջոցով»
ծրագրի շրջանակներում հայտարարում է հետաքրքրվածության նախնական
հայտ-նամակների (letter of interest) ընդունում: Ծրագրի նպատակն է բարելավել մարդու
իրավունքների իրավիճակը Հայաստանում` ընտրված բնագավառներում հասարակական
կազմակերպությունների կարողությունների զարգացման և գործունեության երկարատև
օժանդակության միջոցով:

Ծրագրի շրջանակում հետաքրքրություն ներկայացնող բնագավառները ներառում են, բայց
սահմանափակված չեն հետևյալով.



• Մարդու իրավունքներ

• Օրենքի գերակայություն

• Խոսքի ազատություն և տեղեկատվության մատչելիություն

• Մարդկային անվտանգություն (խոցելի խավի տնտեսական իրավունքների պաշտպանության
շեշտադրմամբ):



ՀԿ-ները իրենց հետաքրքրվածության նախնական հայտ-նամակներում պետք է ներկայացնեն
կազմակերպության ունեցած փորձն ու գործունեությունը տվյալ բնագավառներում, ինչպես
նաև հիմնավորում մինչև 3000 բառ ծավալով: Հիմնավորումը պետք է ներառի խնդրի
ներկայացում, առաջարկվող լուծումների մեթոդոլոգիայի նկարագրություն, նաև
կազմակերպության առաջիկա 5 տարվա ծրագրերը, նշելով թե համապատասխան ֆինանսական
օժանդակության դեպքում ինչ ձեռքբերումների կհասնեն, իրենց կողմից ընտրված
բնագավառներում, շահերի պաշտպանության (advocacy) առավել հզոր գործողություններ
իրականացնելու պարագայում:



Հետաքրքրվածության նախնական հայտ-նամակների հիման վրա ընտրված ՀԿ-ներին կառաջարկվի
ներկայացնել առավել մանրամասն մշակված ծրագիր: Մրցույթի վերջնական հաղթողներին
կտրամադրվի ֆինանսավորում (յուրաքանչյուր ՀԿ-ին միջինը 25,000 մինչև 35,000 ԱՄՆ
դոլար):



Հետաքրքրվածության նախնական հայտ-նամակները պետք է ներկայացվեն ԲՀԻՕՀՀՄ-ի գրասենյակ
ռուսերեն կամ անգլերեն լեզուներով, ինչպես տպագիր (յոթ օրինակ), այնպես էլ
էլեկտրոնային կրիչի վրա մինչև ս/թ մայիսի 30-ը, ժամը 17.00 հետևյալ հասցեով` Երևան,
Թումանյան փ. 2-րդ փակուղի, տուն 7/1: Հավելյալ տեղեկությունների համար կարող եք
դիմել հետևյալ հեռ. 533862, 536758 կամ էլ.փոստով`
adavid@osi.am
  :



2006թ. մայիսի 16-ին ժամը 16.00 տեղի կունենա հետաքրքրվածության նախնական
հայտ-նամակների հետ կապված հարցերի պարզաբանման սեմինար ԿՈՆԳՐԵՍ հյուրանոցի
«Combined» սրահում, Երևան, Իտալիայի 1 հասցեով:



Ծրագիրը ֆինանսավորվում է Նիդերլանդների Թագավորության Արտաքին Գործերի
Նախարարության և Բաց հասարակության ինստիտուտի հայկական մասնաճյուղի կողմից: