ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Փոքր դրամաշնորհների ծրագիր - 2007թ.
Համաշխարհային Բանկի Երևանի գրասենյակը Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության
հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (ԲՀԻՕՀՀՄ) հետ համատեղ Փոքր Դրամաշնորհների
Ծրագրի (ՓԴԾ) շրջանակներում հայտարարում է հայտ/առաջարկների մրցույթ:
Դրամաշնորհները մրցութային հիմունքներով կտրամադրվեն գործունեության առնվազն երկու
տարվա փորձառություն ունեցող ոչ-կառավարական և շահույթ չհետապնդող տեղական
կազմակերպություններին և կլինեն 8.000-10.000 ԱՄՆ դոլար գումարի սահմաններում:
ՓԴԾ-ը օժանդակություն կցուցաբերի այն առաջարկներին, որոնք ուղղված կլինեն
քաղաքացիական ներգրավվածության խթանմանը, հասարակության տարբեր շերտերի
մոտեցումների և տեսակետների արտահայտման հնարավորությունների ընձեռնմանը, զարգացման
գործընթացներում և քաղաքականության մեջ քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների
ներգրավմանը և մասնակցության ապահովմանը:
Նշված պահանջների բավարարումը կլինի հայտերի ֆինանսավորման կարևորագույն
չափորոշիչներից մեկը:
Ներկայացվող ծրագրերով նախատեսված միջոցառումները պետք է ուղղված լինեն`
- հիմնական դերակատարների (պետական կառույցներ, քաղաքացիական հասարակության տարբեր
ինստիտուտներ, դոնոր կազմակերպություններ և մասնավոր սեկտոր) միջև
համագործակցության խթանմանը և այս ճանապարհով զարգացման գործընթացների խորացմանը; - բնակչության աղքատ և խոցելի խմբերի խնդիրների վերհանմանը և մտահոգությունների
արտահայտմանը; - զարգացման ծրագրերի ազդեցության մեծացմանը՝ պոտենցիալ ռիսկերի ճշգրտմամբ,
նպատակային աջակցությամբ և մասնակցության ընդլայնմամբ, ներառյալ համայնքային
մակարդակում; - տեղական մակարդակում զարգացման մարտահրավերների վերաբերյալ նորարարական
գաղափարների և լուծումների առաջքաշմանը; - երիտասարդությանն առընչվող խնդիրների վերհանմանը և դրանց հնարավոր լուծումների
շուրջ քննարկումներին; - կառավարման թափանցիկությանն ու հաշվետողականության առավել արդյունավետ
մեխանիզմների մշակմանն ու կիրառմանը:
Ծրագրերը կարող են ներառել նաև խորհրդակցություններ և սեմինարներ, հրատարակումներ
կամ ձայնա-տեսողական նյութերի պատրաստում: ՓԴԾ-ը օժանդակություն չի տրամադրի
գործառնական, հետազոտական, ֆորմալ ակադեմիական ու կրթական բնույթի կամ ընթացիկ
ինստիտուցիոնալ ծրագրերին: Այն չի կարող ներառել կրթաթոշակներ կամ
ճանապարհորդության և ուսման համար օժանդակության տրամադրում անհատներին: Միևնույն
ժամանակ, ՀԿ-ների վարչական ծախսերը ևս չեն ֆինանսավորվի ՓԴԾ-ը շրջանակներում:
ՓԴԾ-ի հայտի ձև կարող եք ձեռք բերել ԲՀԻՕՀՀՄ-ի գրասենյակից (Թումանյան փ, 2-րդ
փակուղի, տուն 7/1: Հեռ/Ֆաքս 533862, 536758 կամ
www.worldbank.org.am և
www.osi.am կայքերում: Հայտերը կարելի է
ներկայացնել հայերեն կամ անգլերեն կամ ռուսերեն լեզուներով ԲՀԻՕՀՀՄ-ի գրասենյակ,
վերը նշված հասցեով երկուական տպագիր օրինակով։ Ծրագրի տևողությունը չպետք է
գերազանցի մեկ տարին՝ դրամաշնորհի տրամադրման ժամկետից։ Հայտերի ընդունման
վերջնաժամկետն է 2006 թ. դեկտեմբերի 22-ը, ժամը 17.00:
