Հանրային ֆորումներ «Ինչպես ճիշտ ընտրություն կատարել»

Ժողովրդավարության և ընտրությունների աջակցության միջազգային ինստիտուտ`
International IDEA միջկառավարական կազմակերպությունը մեծապես կարևորում է
ժողովրդավարական քաղաքական մասնակցության խթանումը: Այս նպատակով International
IDEA-ի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ և հովանավորությամբ կկազմակերպվեն 6
հանրային ֆորումներ 2006թ-ի դեկտեմբերին:

Երևան, Արմավիր, Աբովյան և Հրազդան քաղաքներում:



Թեման է

«Ընտրական մեխանիզմները Հայաստանում. ինչպես կատարել ճիշտ ընտրություն և
քվեարկել ճիշտ թեկնածուի կամ քաղաքական կուսակցության համար` որպես գիտակից,
պատասխանատու և հանձնառու քաղաքացիներ և համայնքի անդամներ»:

Ի՞նչպես և ի՞նչ սկզբունքների հիման վրա ընտրություն կատարել, գիտակցորեն քվեարկել
կամ չքվեարկել ընտրություններում, որպես ժողովրդավարական պետության հանձնառու
քաղաքացիներ` որոշում կայացնել և ներգրավվել Հայաստանի ապագայի կերտման գործում:
Այս ֆորումների մասնակիցները հնարավորություն կունենան քննարկել ու պարզել վերը
նշված հարցերի պատասխանները, ուսումնասիրել ընտրական մեխանիզմների դերը իշխանության
ձևավորման և ժողովրդավարական պետականության կերտման մեջ, ինչպես նաև հասարակության
կողմից իշխանության վերահսկման մեթոդները: Ֆորումները հնարավորություն կտան ավելի
լավ հասկանալ ժողովրդավարական, սահմանադրական մշակույթի հիմքերը: Մասնակիցները
ընտրություն կկատարեն իրավական չափանիշներով` պայմանական ձևավորված իրավիճակում,
որից հետո տեղի կունենա կատարված փորձի արդյունքների քննարկում:

Մասնակցության են հրավիրվում

ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիներ մայրաքաղաքից և մարզերից` կանայք և
տղամարդիկ սոցիալական զանազան դասակարգերից ու խավերից, զանազան
մասնագիտություններից և ուսանողներ:

Ֆորումները կկայանան հետևյալ ծրագրով, յուրաքանչյուրը 4.5 ժամ տևողությամբ`

- ք. Երևանում` ս.թ. դեկտեմբերի 9-ին և 15-ին ժամը` 15:00 – 19:30

- ք. Հրազդանում` ս.թ. դեկտեմբերի 11-ին ժամը` 12:00 – 16:30

- ք. Աբովյանում` ս.թ. դեկտեմբերի 12-ին ժամը` 12:00 – 16:30

- ք. Արմավիրում` ս.թ. դեկտեմբերի 13-ին և 16-ին ժամը` 12:00 – 16:30

Մանրամասն տեղեկություններ ստանալու և ֆորումներին նախորոք արձանագրվելու համար
դիմեք.

Երևանի, Հրազդանի և Աբովյանի հանրային ֆորումներին մասնակցելու համար`

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստան

երկուշաբթի-ուրբաթ, ժամը 11:00-16:00-ը`

Հասցե` ք. Երևան, Աբովյան 52 շ., 3-րդ հարկ, 305, 307, 309, 312 սենյակներ

Հեռ` (374 10) 58 13 30, 58 14 50

Էլ-փոստ` crrcnews@crrc.am

Արմավիր հանրային ֆորումներին մասնակցելու համար`

Արմավիրի զարգացման կենտրոն (ԱԶԿ)

երկուշաբթի-ուրբաթ, ժամը 11:00-16:00-ը`

Հասցե` ք. Արմավիր, Շահումյան 68 ա

Հեռ` (374 0 237) 6 30 34

Էլ-փոստ`armavirdc@xter.net