ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ (ՀՄՀ) – Հայաստանի մոնիթորինգը և գնահատումը
ՀՌԿԿ-Հայաստան կենտրոնը սույն թվականի ապրիլի 19-ին, ժամը 14:00-16:00-ը
կազմակերպում է շնորհանդես` հետևյալ թեմայով.
Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ (ՀՄՀ) – Հայաստանի մոնիթորինգը և
գնահատումը
Շնորհանդեսը կվարի ՀՄՀ-Հայաստանի մոնիթորինգի և գնահատման պատասխանատու
Էսթեր Հակոբյանը:
Էսթեր Հակոբյանը կրթության գծով գիտությունների թեկնածու է: Միջազգային զարգացման
գծով մագիստրոսի կոչումն ստացել է ԱՄՆ Փիթսբուրգի համալսարանում: ՀՄՀ-Հայաստանում
2006թ. կեսերին աշխատանքի անցնելուց առաջ մոտ 4 տարի աշխատել է ԱՄՆ ՄԶԳ-ում որպես
մոնիթորինգի և գնահատման մասնագետ, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ կրթության ծրագրերի
համակարգող:
Գրեթե մեկ տարի առաջ ԱՄՆ Հազարամյակի մարտահրավեր կորպորացիան (ՀՄԿ) համաձայնագիր
ստորագրեց ՀՀ կառավարության հետ` իրականացնելու գյուղական ճանապարհների և ոռոգման
համակարգերի ռազմավարական ներդրումների հնգամյա ծրագիրը, որի նպատակն է խթանել
գյուղատնտեսական արտադրությունը երկրի առավել կարիքավոր գյուղական շրջաններում:
ՀՄԿ-ն դիտարկում է մոնիթորինգը և գնահատումը որպես իր ծրագրերի կարևոր բաղադրամասեր,
և ներդրումների մասին ապագա որոշումները կայացնելիս հատուկ նշանակություն է տալիս ՀՄԿ-ի ֆինանսավորած ծրագրերի երկարատև ազդեցության վերլուծությանը: ՀՄԿ-ի
ֆինանսավորած նախաձեռնությունների ազդեցության գնահատման հիմքը ծրագրից սպասվելիք տնտեսական օգուտի մանրամասն վերլուծությունն է:
Ծրագրի ազդեցությունը գնահատելու համար ծրագրի մոնիթորինգի և գնահատման բաղադրիչի
շրջանակներում գալիք տարում մի շարք հարցումներ և ուսումնասիրություններ են
իրականացվելու:
Հայաստանի հասարակագետ հետազոտողների, տնտեսագետների, սոցիոլոգների և հետաքրքրված
այլ անձանց կներկայացվեն և կքննարկվեն ՀՄՀ-Հայաստան ծրագրի մոնիթորինգի և գնահատման
որդեգրած մոտեցումները, ինչպես նաև ՀՄՀ-Հայաստանի մոնիթորինգի և գնահատման շրջանակներում հետազոտական ապագա հնարավորությունների մասին:
Միջոցառման աշխատանքային լեզուն հայերենն է:
Ներկայացում-քննարկմանը մասնակցելու Ձեր մտադրության մասին կանխավ տեղեկացրեք
խնդրեմ մինչև ս. թ. ապրիլի 18-ի ժամը 17:00-ը` crrcnews@crrc.am էլ. հասցեով կամ
58-13-30 և 58-14-50 հեռախոսահամարներով:
Ե՞րբ 2007թ. ապրիլի 19-ին, ժամը 14:00 - 16:00
Որտե՞ղ ՀՌԿԿ-Հայաստան կենտրոն, Աբովյան 52, Երևանի պետական համալսարանի VI
մասնաշենքի III հարկ, սենյակ 305:
