«Բնապահպանական մոտեցումներ քիմիկատների կառավարման գործընթացում» թեմայով սեմինար

2007թ. մայիսի 30-ին, ժամը 12:00-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Աշոտ Երկաթ»
դահլիճում «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հկ-ն
«Դեպի թույներից ազատ ապագա, 4-րդ փուլ» ծրագրի շրջանակներում
կազմակերպում է
«Բնապահպանական մոտեցումներ քիմիկատների կառավարման գործընթացում» թեմայով
սեմինար

Սեմինարի ընթացքում կքննարկվի Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի
հիմնախնդիրը և դրա անվտանգության ապահովմանը նպաստող շահերի պաշտպանության
քարոզարշավներին հետաքրքրված շահագրգիռ կողմերի ներգրավման և արդյունավետ
համագործակցության հաստատման հարցերը:

Սեմինարի արդյունքում կձևավորվի շահագրգիռ կողմերի աշխատանքային խումբ:

Սեմինարը կկայանա «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Աշոտ Երկաթ» դահլիճում, 2007թ.
մայիսի 30-ին, ժամը 12:00-ին:

Խնդրում ենք հավաստել Ձեր մասնակցությունը հետևյալ հեռախոսահամարով`
52 36 04 կամ էլեկտրոնային հասցեով`
office@awhhe.am