ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Բողոքի ցույց Կառավարության շենքի դիմաց
«2007 թվականի ապրիլի 13-ին գործող վարչապետ Սերժ Սարգսյանը մեզ հանդիպեց եւ բազնաթիվ վկաների ներկայությամբ խոստացավ, որ խորհրդարանական ընտրություններից հետո մեր հարցով կզբաղվի: Սակայն հետագա զարգացումները պարզեցին, որ նա ստում է, եւ Երեւանի հանցագործ քաղաքապետ մազութ Երվանդի հովանավորը, չի կարող լինել իր խոսքի տերը: Մենք չենք լռելու եւ օրենքի շրջանակներում բոլոր հնարավորություններն օգտագործելու ենք մինչեւ, որ հասնենք արդար հատուցման:
Վաղը, հունվարի 24-ին ժամը 11-ին իրացման գոտու բնակիչները հերթական բողոքի ցույցն են կազմակերպելու Հանրապետության հրապարակում գտնվող Կառավարության շենքի դիմաց: Պայքարելու ենք այնքան, մինչեւ այդ շենքում նստող խուլ ու համր իշխանավորներին փոխարինեն մարդիկ, որոնք ի վիճակի են հարցեր լուծել ի նպաստ սեփական ժողովրդի եւ ոչ թե իրենց շահի ու գրպանի համար: Միացեք մեզ, որ վաղը մեր երկրում ոչ մի երեխա դուրս չշպտրվի իր տնից եւ չմնա բաց երկնքի տակ:»
Վաչագան Հակոբյան` «Սեփականության իրավունքի պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Բաղդասարյան` «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի նախագահ
