ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Սգո երթ ի հիշատակ Լևոն Գուլյանի ողբերգական մահվան
Ս.թ. մայիսի 12-ին լրանում է ՀՀ Ոստիկանությունում սպանված Լևոն Գուլյանի մահվան մեկ տարին: Հարուցված քրեական գործը կարճվել է, և Ոստիկանության ոչ մի պաշտոնյա պատասխանատվություն չի կրել:
Ի հիշատակ Լևոն Գուլյանի ողբերգական մահվան` հարազատները և նրանց աջակցող մի շարք հասարակական կազմակերպություններ մայիսի 12 -ին երեկոյան ժամը 20.00-ին կազմակերպում են Սգո երթ Հանրապետության Հրապարակի շատրվաններից դեպի ՀՀ Ոստիկանության շենք:
