ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Մարդու իրավունքներ» թեմայով բաց դասախոսություն
Ապրիլի 29-ին, ժամը 14:30-15:30 Երևանի պետական համալսարանի Փալյան սրահում տեղի կունենա «Մարդու իրավունքներ» թեմայով բաց դասախոսություն: Դասախոսությունը անցկացնելու է Էսսեքսի համալսարանի մարդու իրավունքների կենտրոնի տնօրեն` պրոֆեսոր Էնդրու Ֆեգանը: Դասախոսությունը կրում է ներածական բնույթ և բաց է բոլոր ցանկացողների համար:
