ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դատավարություն «Երկիր» թերթի գործով
Ապրիլի 11-ին, ժամը 14:00-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում տեղի կունենա «Երկիր» թերթի դեմ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի ներկայացրած հայցով դատական նիստը:
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավորը պահանջում է «Երկիր» խմբագրություն ՍՊԸ-ից բռնագանձել 3մլն դրամ որպես վիրավորանքի և զրպարտության հետևանքով Տիգրան Արզաքանցյանի պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցում: