ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մայիսի 17-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում
Մայիսի 17-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում նշանակված է հասարակական կազմակերպություններն ընդդեմ ՀՀ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը:
2011 թ. հունվարի 18-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է երեք իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների նախագահների («Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ,«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ և «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ) հայցն ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության: ՀԿ-ների ղեկավարները պահանջում էին քրեական գործ հարուցել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի և «Նուբարաշեն» ՔՀԿ-ի պետի նկատմամբ։