Մամուլի ասուլիս Ոստիկանությունում կատարված խոշտանգումների դեպքի վերաբերյալ

Մայիսի 17-ին' ժամը 12:00-ին, ՀՀ Փաստաբանների Պալատի նիստերի դահլիճում տեղի կունենա մամուլի ասուլիս Ոստիկանությունում կատարված խոշտանգումների դեպքի վերաբերյալ:

Հիշյալ մարմինների աշխատակիցները Ստեփան Հովակիմյանի նկատմամբ գործադրելով ֆիզիկական բռնություն, նրան անարգելու սպառնալիքի տակ կորզել են «ինքնախոստովանական»  ցուցմունք, որի հիման վրա Ստեփան Հովակիմյանն ու Վահրամ Քերոբյանը մեղադրվում են «Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղից առանձնապես խոշոր չափի գումար գողանալու մեջ:

Ասուլիսն անց են կացնելու փաստաբան Տիգրան Սաֆարյանն ու Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: