Ակցիա` երեխաների պաշտպանության օրվա առթիվ

Երեխաների պաշտպանության օրվա առթիվ Երևանի Նալբանդյան, Ա. Պետրոսյան, Սայաթ-Նովա և Թումանյան փողոցներով պարփակված տարածքի բնակիչները, «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի հետ համատեղ կանցկացնեն ակցիա՝ Նալբանդյան 106/1 հասցեի նախկին մանկապարտեզի տարածքում, ժամը12:00-ին:

Ակցիան միտված է լինելու քաղաքում կանաչ տարածքների վերացման, հանրային և սեփական տարածքների ապօրինի օտարման, անօրինական և անհիմն շինարարությունների սոցիալական, բնապահպանական և այլ հետևանքների հանրային քննարկմանն ու լուսաբանմանը: 

Հատուկ անդրադարձ կկատարվի նաև նշված տարածքում իրականացվող ապօրինություններին, բնակչության և մասնավորապես երեխաների իրավունքների ոտնահարման խնդիրներին: