ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Անվճար փաստաբան՝ քրեական գործերով
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Անպատժելիության նվազեցումը նախադեպերի միջոցով» ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է աջակցություն ցուցաբերել սոցիալապես անապահով քաղաքացիներին՝ երաշխավորելով նրանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը փաստաբանի միջոցով: Նախատեսվում է աջակցություն ցուցաբերել ռազմավարական նշանակություն ունեցող գործերով, որոնք առնչվում են կյանքի, խոշտանգումներից զերծ մնալու և արդար դատաքննության իրավունքների պաշտպանությանը։
Կարող են պատրաստվել նաև գանգատներ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար։
Կազմակերպությունը կկատարի գործերի ընտրություն՝ գնահատելով դրանց ռազմավարական նշանակությունը։ Կարող եք դիմել զանգահարելով կամ նամակ ուղարկելով Տաթևիկ Ղարիբյանին հետևյալ հասցեով՝ tatevik@csi.am,(+37410) 574317։