«Սևազգեստ բանակը» կանցկացնի լուռ երթ

Սեպտեմբերի 8-ին, ժամը 10:30-ին «Սևազգեստ բանակ»-ը, որը ձևավորվել է Հայաստանի զինված ուժերում տարիների ընթացքում ոչ պատերազմական պայամններում մահացած զինվորների հարազատներից և ծնողներից, ինչպես նաև նրանց աջակցող քաղաքացիներից, Հանրապետության հրապարակից երթ է անցկացնելու: