Բարձրագույն կրթության ոլորտում հակակոռուպցիոն ռազմավարությունների վերաբերյալ ուսուցողական սեմինար

Հոկտեմբերի 5-ին կմեկնարկի եռօրյա սեմինար  նվիրված համալսարանների հակակոռուպցիոն ռազմավարությունների ներդրման խնդիրներին: Միջոցառումը կազմակերպել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը' ՀՀ կրթության և գիտության նախարարության գործընկերությամբ:

Սեմինարին կմասնակցեն ՀՀ կրթության և գիտության նախարարության, համալսարանների ղեկավար կազմի և ուսանողության մոտ 50 ներկայացուցիչներ: ԵԱՀԿ-ի կողմից հրավիրված երկու միջազգային փորձագետներ Սերբիայից և Մալտայից կառաջարկեն իրենց խորհրդատվությունը և կկիսեն փորձը:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործող ղեկավար Կարել Հոֆստրան և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդես կգան բացման խոսքով:

Միջոցառման բացումը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 5-ին, ժամը' 9.00, «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում:  

Լրացուցիչ տեղեկատվության համար դիմել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի և հանրային կապերով պատասխանատու Գոհար Ավագյանին հետևյալ հեռախոսահամարներով' 22 96 10 / 11/12/13/14 նրք. 5406, բջջ.' (091) 436389: