ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Ինչ ապագա ունի ժողովրդավարությունը և քաղաքացիական հասարակությունը» խորագրով համաժողով
2011թ. հոկտեմբերի 6-8-ը, Երևանի Անի Պլազա հյուրանոցում տեղի կունենա «Ինչ ապագա ունի ժողովրդավարությունը և քաղաքացիական հասարակությունը» խորագրով համաժողովը:
Համաժողովը կազմակերպում է Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան (ԲՀՀ) կազմակերպությունը' ԲՀՀ Արևելք-արևելք. գործընկերություն սահմաններից այն կողմ, ԲՀՀ մարդու իրավունքների և կառավարման գրանտային ծրագրի, ինչպես նաև Քաունթերփարթ Ինթերնեշնլ - Հայաստան կազմակերպության ֆինանսական աջակցությամբ:
Համաժողովը կմեկտեղի մարդու իրավունքների, թափանցիկ և հաշվետու գործելաոճի և արդյունավետ կառավարման հարցերով մտահոգ տեղական և արտասահմանյան մասնագետների: Ավելի քան 30 երկրից մոտ 100 փորձագետներ, ներառյալ Միացյալ Թագավորություն, Միացյան Նահանգներ, Կենտրոնական և արևելաեվրոպական և ԱՊՀ երկրներից մասնակցելու են կոնֆերանսին:
Մարդու իրավունքների և հաշվետվողականության շուրջ աշխատող խմբերը կհանդիսանան համաժողովի հիմնական ունկնդիրները: Համաժողովը կանդրադառնա համաշխարհային մարտահրավերներին, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության ապագային, վերջին զարգացումներին և դրանց հսկելու քաղաքացիական հասարակության ունակությանը, ինչպես նաև կձևավորի շահերի պաշտպանության գործուն օրակարգ' ազդելու այն գործընթացների վրա, որոնք կհանգեցնեն ավելի ժողովրդավար, բաց և հաշվետու ինստիտուտների ձևավորմանը և իրավունքների ու ազատությունների ավելի լայն պաշտպանությանը:
Համաժողովի նիստերը կանդրադառնան ողջ աշխարհում ձեռնարկված քայլերին, որոնք ուղղված են տեղում առաջ մղելու և երաշխավորելու մարդու իրավունքները, այդ քայլերի արդյունավետությանը և միջոցներին, որոնք միտված են կայունությանը և ժողովրդավարեցմանը: Նիստերը նաև կանդրադառնան այն իրական մարտահրավերներին, որոնց քաղաքացիական հասարակությունը բախվում է կառավարության թափանցիկության և հաշվետվողականության խնդիրների, լրատվամիջոցների, դատարանների, ընտրությունների հանդեպ հասարակության վստահության թուլացմանն անդրադառնալիս,ինչպես նաև հասարակության և կառավարության միջև աճող բևեռացման մասին բարձրաձայնելիս: