Զեկույցի շնորհանդես

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն կազմակերպում է «Պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների հետևանքով պատժից ազատման համակարգի օրենսդրական և գործնական խնդիրները Հայաստանում» զեկույցի շնորհանդես։ Միջոցառումը տեղի կունենա Երևան Գոլդեն Թյուլիփ հյուրանոցի «Վիվալդի» սրահում 2011թ. հոկտեմբերի  14-ին, ժամը 15:00-18:00 ին։

Զեկույցն ամփոփում է Հայաստանում պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների հետևանքով պատժից ազատման համակարգի օրենսդրական և գործնական խնդիրների վերաբերյալ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի իրականացրած ուսումնասիրության արդյունքները։

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն զեկույցը   պատրաստել և ներակայացնում է «Ծանր հիվանդության հետևանքով պատժից ազատում» ծրագրի շրջանակներում՝ Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան գրասենյակի, ԱՄՆՄԶԳ-ի  և Նորվեգիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ։