Ցույց

«Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնությունը բոլոր բնասեր քաղաքացիներին և հատկապես ուսանողությանը կոչ է անում մասնակցել նոյեմբերի 1-ին նախատեսվող հզոր ցույցին: Մինչ մի խումբ երիտասարդներ հենց Թռչկանի մոտ գիշերուզօր հերթապահում են, որպեսզի Թռչկանի ջուրը թեկուզ մեկ կաթիլով չպակասի, Երևանում շատ ավելի կարևոր աշխատանք կա' կառավարությանն ու բնապահպանության նախարարությանը ստիպել վերջապես օրինական լուծում տալ Թռչկանի հիմնախնդրին: Ցույցը տեղի կունենա երեքշաբթի, ժամը 15:00-ին, բնապահպանության նախարարության մոտ (հրապարակի հարևանությամբ, վերնիսաժի մոտ):