ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Պրոբացիա` չափորոշիչներ և քաղած դասեր.աշխատաժողով
«Քաղաքացիական
հասարակության ինստիտուտ» ՀԿ–ն 2012թ. ապրիլի
30-ին՝ ժամը 10.00–ին, հրավիրում է աշխատաժողովի «Պրոբացիա`
չափորոշիչներ և քաղած դասեր» թեմայով։ Հիմնական զեկուցողն է լինելու Պրոբացիայի եվրոպական
կազմակերպության նախագահ պարոն Մարկ Սերոնը:
Աշխատաժողովը տեղի
կունենա «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» դահլիճում:
«Քաղաքացիական
հասարակության ինստիտուտ» ՀԿ–ն հետազոտություն
է իրականացնում Հայաստանում պրոբացիայի ծառայության
հնարավոր ներդրման ուղղությամբ։ Հետազոտության շրջանակներում նախատեսվում է ուսումնասիրել
միջազգային փորձն այս բնագավառում, համակարգի ներդրման ճանապարհները և հնարավորությունները։
Հետազոտության արդյունքում կներկայացվեն առաջարկություններ այն քայլերի վերաբերյալ,
որոնք անհրաժեշտ է իրականացնել Հայաստանում արդյունավետ պրոբացիոն համակարգ ներդնելու
համար։