ՍԴ կքննի ՀԱԿ–ի դիմումը՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ

ՀՀ սահմանադրական դատարանը 2012թ. մայիսի 30-ին` ժամը 12։00-ին, կշարունակի լսել «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունների դաշինքի դիմումի հիման վրա «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2012թ. մայիսի 13-ի թիվ 265-Ա որոշման հետ կապված վեճին առնչվող գործը։