Բնապահպանական սոցիալական գովազդի շնորհանդես

Հուլիսի 13–ին՝ ժամը 16.00–ին, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ի գրասենյակում տեղի կունենա լուսանկարների ցուցահանդես և բնապահպանական թեմայով սոցիալական գովազդի շնորհանդես՝ կազմակերպված «Համայնքների ձայնը հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակում։

Ցուցահանդեսում կներկայացվեն Գյումրու  «Մուշ» զարգացման կենտրոն» ՀԿ–ի՝ լուսանկարչության խմբակի 15–17 տարեկան սաների աշխատանքները։ Լուսանկարչության խմբակը գործում է Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության Գյումրու տարածքային զարգացման ծրագրի օժանդակությամբ։


Ներկայացված լուսանկարների շարքերը կրում են հետևյալ խորագրերը. հայոց ազգի բանակ, աշխարհը մեր աչքերով, մեր եկեղեցիները և մեր եկեղեցական տոները, միասին նշենք անկախության տոնը, հարգանքի տուրք Եղեռնի զոհերի հիշատակին։

Ցուցահանդեսին ներկա կլինեն նաև լուսանկարների և սոցիալական գովազդի հեղինակները, ինչպես նաև՝ դպրոցականներ և տեղական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

«Համայնքների ձայնը հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ծրագիրն իրականացվում է «Վորլդ Վիժն Հայաստան»–ի կողմից՝«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ի և «Հայաստանի Հելսինկյան Կոմիտե» ՀԿ-ի հետ համատեղ:


Քաղաքացիական հասարակության ինստիտուտ

ՀՀ, ք. Երևան, 0025 Այգեստան 11 փողոց, տուն 43 (մուտքը՝ Հերացի 16)

Հեռ.՝ 57 43 17