ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՔՀԻ-ն իրականացնում է դիտորդների հավաքագրում և վերապատրաստում
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն իրականացնում է դիտորդների հավաքագրում և վերապատրաստում ս.թ. դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի գործընթացը դիտարկելու նպատակով:
Ովքե՞ր կարող են դիմել
Դիտորդները պետք է լինեն 18 տարին լրացած, մոտիվացված անձինք, ովքեր պատրաստակամ են իրականացնելու չեզոք դիտարկում, գործել հավասարակշռված և անաչառ: Ընտրության ժամանակ առավելությունը կտրվի այն անձնանց, ովքեր նախկինում ունեցել են դիտորդություն իրականացնելու փորձ:
Ընտրված բոլոր թեկնածուները պետք է մանակցեն ՔՀԻ-ի կողմից կազմակերպված դիտորդական վերապատրաստման և ԿԸՀ լիցենզավորման փուլին, որը բարեհաջող անցած մասնակիցները միայն իրավունք կունենան դիտորդական առաքելություն իրականացնել կազմակերպության կողմից ընտրված ընտրատեղամասերում:
Ինչպես դիմել
Եթե հետաքրքրված եք դիտորդությամբ և համապատասխանում եք վերը նշված չափանիշներին, խնդրում ենք mariam@csi.am էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել ձեր կենսագրությունը և մոտիվացիոն նամակ (առավելագույնը 150 բառ ծավալով):
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 57-43-17 կամ 098-804-800 հեռախոսահամարներով: Դիմումների ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 8-ն է: