Մարդու Իրավունքները Հայաստանում վեբ-սայթ

Մարդու Իրավունքները Հայաստանում (ՄԻՀ) վեբ-սայթը շատ օգտակար աղբյուր է ինչպես
մարդու իրավունքների ոլորտի մասնագետների եւ հետազոտողների, այնպես էլ՝ լրագրողների
համար: ՄԻՀ-ը օժտված է հարմար արխիվով եւ երեւի թե լավագույնն է մարդու
իրավունքներին նվիրված աղբյուրներից ինտերնետի հայաստանյան հատվածում: Ցավոք, ՄԻՀ-ի
այցելուների քանակը բավականին սակավ է:



Բաժիններ

ՄԻՀ-ի արտաքին տեսքը /ինթերֆեյսը/ շատ հարմար է օգտվողների համար: Բոլոր էջերի
կառուցվածքը այնպիսին է, որ թույլ է տալիս հեշտությամբ այցելել վեբ-սայթի ցանկացած
բաժինը: Արդիական դիզայնը եւ գաղափարախոսությունը դարձնում են ՄԻՀ-ը գործնական
միջոց հետազոտողների համար եւ հետաքրքիր աղբյուր բոլոր այցելուների համար:

Մյուս կողմից, «շնորհիվ» գերժամանակակից վեբ- դիզայնի բավականին դժվար է զատել
ներքին հղումները/կոճակները բաներներից: Օրինակ՝ «Ազատություն քաղաքական
բանտարկյալներին» բաժինը (պատկանում է ՄԻՀ-ին), «Մարդու իրավունքները ՀՀ-ում
ֆորում» ( պատկանում է ՄԻՀ-ին, սակայն հասցեն (դոմեյնը) պատկանում է Քաղաքացիական
հասարակության ինստիտուտին) եւ «Hetq Online» (մեկ ուրիշ սայթի բաներ է):



Գրադարան

«Միջազգային հրատարակումներ» բաժինը, երեւի թե, Հայաստանին վերաբերող
միջազգային զեկուցների լավագույն շտեմարանն է. այն ամենաբովանդակալիցն է,
ունի որակյալ արխիվ եւ հեշտ բանեցվող է (ինչպես եւ ողջ ՄԻՀ-ը):

Ինչ վերաբերում է «Հայաստանի ՀԿ-ների հրապարակումներ» բաժնին, ապա այստեղ տեղադրված
տվյալները խիստ հնացած են: Նոր հրապարակումների մեծամասնությունը պատկանում են
ՄԻՀ-ի տիրոջը՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտին, եւ այս բաժինը թարմեցվում է
շատ հազվադեպ: Սակայն դիտարկումները ցույց են տալիս, որ այցելուների
մեծամասնույունը փնտրում է սայթի վրա հայաստանյան ՀԿ-ների գործունեությանը
վերաբերյալ տեղեկատվություն: Բանալի-բառերը, որոնց միջոցով այցելուները որոնման
համակարգերից հայտնվում
են ՄԻՀ-ում, կարելի է բաղդադել երկու մասի՝ Հայաստանում
մարդու իրավունքներին վերաբերող զեկույցների հետ եւ հայկական ՀԿ-ների
գործունեության ու հայտնի գործիչների (օրինակ՝ Լարիսա Ալավերդյանի) հետ կապված:



Տեսակետ


Տվյալ բաժնի բովանդակությունը հստակ չէ: Ըստ խորագրի՝ այստեղ տեղադրված են
«հոդվածներ, հարցազրույցներ, դիտարկումներ»: Սակայն իրականում այստեղ կարելի է
հիմնականում գտնել Հայաստանին վերաբերող միջազգային զեկուցներ «Գրադարան» բաժնից եւ
ընդամենը մի քանի բացառիկ հոդված եւ հարցազրույց: Այս բաժինը պետք է լինի ավելի
արդիական, հրատապ եւ դինամիկ:



Գրրծընկեր

Իրավապաշտպան ՀԿ-ների շտեմարանի մեծ մասը թարմեցվել է 2001 թվականին եւ հնացել է:
Օրինակ՝ այստեղ չկա տեղեկատվություն Նոր Հայաստան ՀԿ-ի գոյություն ունեցող
վեբ-սայթի մասին: Նոր թարմացումը պարունակում է մեկ ուրիշ ՀԿ-ի միայն նախագահի
անունը: Սա այն պատճառներից մեկն, որը կարող է հանգեցնի ՄԻՀ-ի մշտական այցելուների
կորստին:



Օգտակար հղումներ


ՄԻՀ-ի «Օգտակար հղումներ» բաժնի հայերեն մասը պարունակում է միայն մեկ տվյալ,
մինչդեռ անգլերեն բաժինը լի է հղումներով: Այս պարագայում ՄԻՀ-ը դառնում է
ոչ-պետկական բազմաթիվ տեղական այցելուների համար:



Նորություններ

Սա շատ օգտակար գործիք է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են տեղեկատվություն
ստանալ Հայաստանում տիրող իրավիճակի մասին: Այս բաժինը, որը հագեցած է
նորություններով ինչպես լրատվական գործակալություններց, այնպես էլ զանազան ինտերնետ
աղբյուրներից, կարող է հետաքրքրել ինչպես մասնագետներին այնպս էլ «հասարակ» այցելուներին:

Շաբաթական բաժանորդագրությունը կարող է լինել հատկապես օգտակար: Սակայն տվյալ պահին
այն շատ խառը տեսք ունի եւ բովանդակություն, եւ պետք է շտկվի:



Շաբաթվա ամփոփում

Տվյալ բաժինը շատ օգտակար է հետազոտողների, լրագրողների համար:



Առաջ մղում

ՄԻՀ-ը գրանցված չէ մի շարք հայտնի ինտերնետային շտեմարաններում, օրինակ՝ ռուսական
Rambler որոնման համակարգում, կամ հայկական մեծագույն ինտերնետային Port
շտեմարանում: Օգտակար կլինի գործընկերային հարաբերություններ ծավալել այլ մարդու
իրավունքներին նվիրված ինտերնետ-աղբյրների հետ եւ տեղադրել այնտեղ հղումներ,
ՄԻՀ-ի բաներներ: (ՄԻՀ-ի վրա կարող է ավելացվել նոր բաժին՝ Գործընկերներ, ուր
կտեղադրվեն հղումներ գործընկեր ոեբ-սայթերի վրա:)

Բացառիկ նյութերը «Նորություններ» եւ «Տեսակետ» բաժիններից կարելի է ուղարկել
մարդու իրավունքների հետ կապված աղբյուրներին եւ լրատվամիջոցներին, ինչպիսին են,
օրինակ՝ Reporters without Borders կամ Groong:

ՄԻՀ-ը լավ դիրքեր ունի հզորագույն որոնման համակարգերում, ինչպիսին են Google,
Yahoo կամ Altavista: Օրինակ՝ human rights in Armenia (մարդու իրավունքները
Հայաստանում) բառերով փնտրելու դեպքում ՄԻՀ-ը հայտնվում է ցանկում 2 եւ 5 տեղում
Yahoo-ում, 2 եւ 3 տեղում Alltheweb-ում, 4 եւ 5 տեղում Altavista-ում (ընդ որում
առաջին երկու տեղը պատվիրված են որպես գովազդ), 4 եւ 5 տեղում Google-ում: Սա
նշանակում է, որ բոլոր նրանց համար, ովքեր ներգրավված են  մարդու
իրավունքների ոլորտում, ՄԻՀ-ը կներկայանա որպես լավագույն եւ ամենահայտնի մարդու
իրավունքներին վերաբերող հայաստանյան աղբյուր:

Գրեթե անհնարին է այցելել ՄԻՀ-ը այն հայաստանաբնակ այցելուների համար, որոնք
օգտվում են Arminco-ի ծառայություններից: Սա շատ լուրջ խնդիր է, քանի որ Հայաստանի
ինտերնետ-օգտվողների մոտ կեսը հանդիսանում է Arminco-ի պատվիրատու:Սա լուրջ խնդիր է
դառնում տեղական այցելուների համար, ինչի պատճառով ՄԻՀ-ը կարող է վերջնականորեն
կորցնել իր Հայաստանյան այցելուներին:



Վիճակագրություն եւ առագարկություններ

ՄԻՀ-ի այցելուների միայն 28%-է Հայաստանից: Մշտական այցելուների մեծամասնությունը
Ավստրալիայից են եւ ԱՄՆ-ից: Եզակի այցելուների միջին թիվը հասնում է 75-ի
շաբաթական, հիթերի՝ 126-ի:

Տվյալ պարագայում առաջարկվում է համատեղել լայն գովազդումը, բաներային փոխանակումը
ՄԻՀ-ի դինամիկ թարմացումների հետ:



Սամվել Մարտիրոսյան

Լրագրող եւ քաղաքական վերլուծաբան