ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
7-13 փետրվարի 2007
13 Փետրվար 2007
Երկրորդ զեկույց Հայաստանի մասին
Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողով
www.hra.am/arm/?page=issue&id=16405
Իսկական զինվորը չի խոսում, դրանից են օգտվում ուրիշները եւ պատմություն
ստեղծում
13 Փետրվար 2007
19 տարի առաջ, փետրվարի 13-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կենտրոն
Ստեփանակերտում սկսվեց հանրահավաքներից առաջինը, որ հետո բերեց Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության հռչակման եւ անկախության: Ստեփանակերտի հանրահավաքին նախորդել էին
հավաքները Հադրութում, դրանից առաջ, սկսած 1987 թվականի աշնանից, եղել էին տարբեր
նախաձեռնություններ եւ հանդիպումներ:
www.hra.am/arm/?page=issue&id=16406
ԼՂՀ հասարակայնությունը նախագահի պաշտոնում տեսնում է մասիս մայիլյանին
13 Փետրվար 2007
Մի շարք հասարակական կազմակերպություններ միավորող Ստեփանակերտի Ռեսուրս-կենտրոնը
ս.թ. փետրվարի 8-10-ը անցկացրել է հարցում, նպատակ ունենալով պարզել արցախյան
հասարակական կազմակերպությունների ղեկավարների կարծիքները «Իշխանություն-ՀԿ»
հարաբերությունների, գալիք նախագահական ընտրությունների ու ԼՂՀ ապագա նախագահի
մասին:
www.hra.am/arm/?page=issue&id=16403
Ինչ արժե հեռուստաեթերը
13 Փետրվար 2007
Հայկական հեռուստաընկերությունների գարունը դիմավորում են առանձնակի սպասելիքներով,
քանի որ 2007 թվականի գարնանը Հայաստանում ընտրություն է, իսկ դա նշանակում է, որ
քաղաքական ուժերը փող չեն խնայելու, եթե իհարկե ունեն, որ երեւան հայրենի
հեռուստաեթերում եւ բնակչության համար լինել տեսանելի ու լսելի: Իսկ դա նշանակում
է, որ մինչեւ բնակչության ընտրությունը ընտրություն պետք է կատարեն քաղաքական
ուժերը, թե որ հեռուստաալիքն են նախընտրում իրենք քաղաքական գովազդի համար: Իսկ
ընտրության չափանիշ բնականաբար կարող է լինել առաջին հերթին գովազդի արժեքը:
www.hra.am/arm/?page=issue&id=16401
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը քննադատում է Հայաստանի
հեռարձակողների սահմանած սակագները
12 Փետրվար 2007
«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի եւ
հետխորհրդային երկրների բաժնի ղեկավար էլզա Վիդալը այսօր «Ազատություն»
ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում խստորեն քննադատեց Հայաստանի
հեռարձակողներին՝ խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական գովազդի չափազանց
բարձր սակագներ սահմանելու համար:
www.hra.am/arm/?page=issue&id=16396
Ռոյալ Արմենիայի հույսը դատարանն է
12 Փետրվար 2007
Սուրճի ներկրմամբ զբաղվող Ռոյալ Արմենիա ընկերություն-ՀՀ մաքսային պետական կոմիտե «հակամարտության»
արդյունքում ընկերության ղեկավարներ Գագիկ Հակոբյանի եւ Արամ Ղազարյանի նկատմամբ ՀՀ
քրեական օրենսգրքի հինգ հոդվածներով` 178, 325, 215, 190, 205, քրեական գործ
հարուցվեց:
www.hra.am/arm/?page=issue&id=16395
Թավշյա հեղափոխությունն իրականանալի է
12 Փետրվար 2007
Կարեւորագույն խնդիրներից մեկը, որ ընդդիմությունը պետք է լուծի, եւ ինչին էլ պետք
է աջակցի մամուլը, այն թեզի տարածումն է, որ 2007 թվականի ընտրությունը կեղծելը
իշխանությանը չի ներվելու: Այդ կարծիքին է Ազգային Ժողովրդավարական Դաշինք
կուսակցության ղեկավար Արշակ Սադոյանը, ով փետրվարի 12-ին հյուրընկալվել է Ուրբաթ
ակումբում: Տեսակետ կա, որ Արեւմուտքը իրականում կների ընտրությունների կեղծիքը,
քանի որ դիկտատորական վարչակարգերը այդպիսով դառնում են առավել կառավարելի: Արշակ
Սադոյանը դեմ է այդ տեսակետին եւ նշում է, որ Արեւմուտքն ունի հակառակ փորձը, երբ
դիկտատորական վարչակարգերն ամրանում են, հետո դառնում ինքնուրույն, անկառավարելի եւ
հարուցում են շատ խնդիրներ նույն այդ Արեւմուտքի համար:
www.hra.am/arm/?page=issue&id=16391
Դեսպանատունը վերածվել է առեվտրական կազմակերպության
12 Փետրվար 2007
ՍԴՀԿ Սարգիս Տխրունի միությունը բաց նամակով դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարար
պարոն Վարդան Օսկանյանին` մտահոգություն հայտնելով Ռուսաստանում հայերի վիճակի եւ
ՀՀ դեսպանատան անգործությամբ:
www.hra.am/arm/?page=issue&id=16390
Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը
9 Փետրվար 2007
Վերջին շրջանում արձանագրում ենք լրատվության ոլորտում գործող անձանց մեքենաների
հրկիզման դեպքեր, ինչը շատ մտահոգիչ է: Կոչ եմ անում իրավապահ մարմիններին
ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները մեղավորներին բացահայտելու և օրենքով
սահմանված կարգով պատժելու համար:
www.hra.am/arm/?page=issue&id=16392
Արա Սաղաթելյանի ավտոմեքենայի հրկիզման կապակցությամբ հարուցվել է քրեական
գործ
9 Փետրվար 2007
Երեկ երեկոյան հրկիզվել է «Իմ իրավունքը» շաբաթաթերթի եւ panorama.am ինտերնետային
կայքի սեփականատեր, նախկինում արդարադատության նախարարի խոսնակ Արա Սաղաթելյանի «Նիսան-էքստերա»
մակնիշի ավտոմեքենան։ Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը վարում է ոստիկանության Էրեբունու բաժինը:
www.hra.am/arm/?page=issue&id=16384
Այս անգամ Եվրոպան ընտրակեղծիքները չի հանդուրժի
9 Փետրվար 2007
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան
փետրվարի 9-ին Մամուլի ազգային ակումբում հայտարարեց, որ 2007 թվականի հունվարի
23-ին Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ ընդունած թիվ 1532 բանաձեւում տեղ են գտել այն
ձեւակերպումները, որոնք ԵԽ ներկայացուցիչները բազմիցս բարձրաձայնել են. սկսած 1991
թվականից Հայաստանում ընտրությունները կեղծվել են, բայց Հայաստանը էլ չի կարող
ընտրակեղծիքներով ընտրություններ անցկացնել: Բոյանա Ուրումովան հայտարարեց, որ այս
անգամ Եվրոպան ընտրակեղծիքները չի հանդուրժի: «Ընտրական օրենսգիրքը կատարյալ եւ
անթերի չէ, բայց այն հավուր պաշտաճի ի կատար ածվելու դեպքում ազատ, արդար
ընտրություններ անցակցնելու հավանականությունը կմեծանա», հայտարարեց բանախոսը:
www.hra.am/arm/?page=issue&id=16383
Ազատամարտիկը այրել է պանդոկը
9 Փետրվար 2007
Ուջան գյուղի մոտակա բարձրունքի վրա գտնվող «Սասուն» պանդոկում առանց բիզնես
ծավալելու իրավունքի ապրող ազատամարտիկ Տարոն Հակոբյանը այրել է պանդոկը, ինչի
համար արդեն երեք օր է, ինչ ոստիկանության բաժանմունքում է: Ազատամարտիկը դա արել է
հոգեկան ծանր ու լարված վիճակում, բայց նա մոլագար կամ խելագար չէ: Նրան դրդել են:
Այս պատմության նախապատմությունը երկար է:
www.hra.am/arm/?page=issue&id=16381
ԱԺ-ում քննարկվեց երկքաղաքացիություն հարցը
9 Փետրվար 2007
Հայաստանի Ազգային ժողովում «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխությունների
հարցի քննարկումը ցույց տվեց, որ Հայաստանն ավելի շատ քաղաքական
պայմանավորվածությունների երկիր է:
www.hra.am/arm/?page=issue&id=16380
Կհամարձակվե՞ն քանդել Կոզեռնի ավտոտնակները
8 Փետրվար 2007
Այսօր Կոզեռն թաղամասում, բնակիչների հավաստմամբ, տեղի էր ունենալու ապօրինի
իրացման առաջին փորձը: Այս մասին նրանք տեղեկացել էին երեկ քաղաքապետարանում, երբ
մի քանի հոգով գնացել էին իրենց հուզող խնդիրների պարզաբանումները ստանալու:
www.hra.am/arm/?page=issue&id=16377
500 հազար դոլար օմբուդսմենի գրասենյակին
8 Փետրվար 2007
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը Հայաստանի մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակին է
հատկացրել 500 հազար դոլար, տեղեկացրել է ՄԱԿ Հայաստանի ներկայացուցիչ Կոնսուելո
Վիդալը: «Այդ փողի մեծ մասը տրամադրել է Շվեդիայի զարգացման գործակալությունը»,
նշել է Վիդալը:
www.hra.am/arm/?page=issue&id=16375
«Օրինաց երկիր»-ը միայնակ է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին
7 Փետրվար 2007
«Օրինաց երկիր» կուսակցության վարչության ընդլայնված նիստում երեկ որոշում է
ընդունվել միայնակ մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին եւ որեւէ
ուժի հետ դաշինք չկազմել:
www.hra.am/arm/?page=issue&id=16374
«Ազգային միաբանություն»-ը երկարաժամկետ դիտորդական առաքելություն է
ցանկանում
7 Փետրվար 2007
«Ազգային միաբանություն» կուսակցությունը դիմել է ԵԱՀԿ-ին, Եվրախորհրդին եւ ԱՊՀ-ի
երկրների դեսպաններին` հորդորելով «երկարաժամկետ դիտորդական առաքելություն
իրականացնել ընտրական գործընթացի ամբողջ ժամանակաշրջանում»:
www.hra.am/arm/?page=issue&id=16373
Դատարանը երկարաձգել է Սեֆիլյանի եւ Մալխասյանի կալանքի ժամկետը
7 Փետրվար 2007
Չորեքշաբթի օրը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը
բավարարել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության
երկու միջնորդությունները մեղադրյալներ Վարդան Մալխասյանին եւ Ժիրայր Սեֆիլյանի
կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ` համարելով, որ
ազատություն մեջ գտնվելու դեպքում նրանք կարող են թաքնվել կամ խոչընդոտել գործի
քննությունը:
www.hra.am/arm/?page=issue&id=16372
ԿԸՀ-ն մերժեց հասարակական կազմակերպության` դիտորդական առաքելություն
իրականացնելու դիմումը
7 Փետրվար 2007
Երեքշաբթի օրը Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) մերժեց «Գերագույն
խորհուրդ» պատգամավորական ակումբ հասարակական կազմակերպության դիմումը մայիսի 12-ին
կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն
իրականացնելու վերաբերյալ:
www.hra.am/arm/?page=issue&id=16369
