Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեն ավարտեց իր երրորդ նիստը եւ հայտարարեց այցելությունների երկրորդ փուլի մասին

Խոշտանգւոմների կանխարգելման Ենթակոմիտեն հանդես է եկել հետեւյալ
հայատրարությամբ

Ժնև, 27 նոյեմբերի , 2007 ՝ Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ
նվաստացնող վերաբերմունքի կանխարգելման ենթակոմիտեն (SPT) հայտարարել է 2008 թ–ի
այցելությունների ծրագրի երկրորդ փուլի մասին։

2007 թ–ի նոյեմբերի 19–23 տեղի ունեցած երրորդ նիստի ժամանակ Ենթակոմիտեն
հայտարարել է, որ այցելությունների երկրորդ փուլը բացի Շվեդիայից եւ Պարագվայից,
որոնք հայտարարվել էին դեռեւս հունիսին, կներառի այցելութոյւններ Բենին եւ Մեքսիկա։
Այցելությունները Շվեդիա եւ Բենին տեղի կունենան 2008 –ի առաջին կեսին, իսկ
այցելությունները Մեքսիկա եւ Պարագվայ ՝ 2008–ի երկրորդ կեսին։ Բացի այդ,
Ենթակոմիտեն նախատեսում է մի շարք նախնական այցելություններ կատարել մասնակից
պետություններ։ 2008–ին այցելվող երկրները ընտրվել են կամընտիր արձանագրության
համաձայն։

Ենթակոմիտեն բաղկացած է 10 անկախ փորձագետ անդամներից, որոնք իրականացնում են ՄԱԿ–ի
Խոշտանգումների դեմ կոնվենցիայի կամընտիր արձանագրության բոլոր մասնակից երկրներում
գտնվող ազատազրկման վայրեր։

Ենթակոմիտեն իրավասու է այցելել բոլոր մասնակից պետությունները՝ խոշտանգումներից
կամ այլ դաժան վերաբերմունքի տեսակներից ազատազրկման մեջ գտնվող անձնանց
պաշտպանվածությունը ուժեղացնելու համար։ Յուրաքանչյուր մասնակից պետություն
պարտավոր է ըստ կամընտիր արձանագրության շնորհել ենթակոմիտեին անսահմանափակ մուտքի
իրավունք ազատազրկման ցանկացած վայր եւ տրամադրել ցանկացած տեղեկություն, որը
կպահանջի Ենթակոմիտեն։ Ենթակոմիտեն կարող է առանձնազրույցներ ունենալ ազատազրկված
անձնաց հետ, ինչպես նաեւ ցանկացած անձի հետ, որը Ենթակոմիտեի կարծիքով կարող է
անհրաժեշտ տեղեկություններ տրամադրել։

Ենթակոմիտեի եւ մասնակից պետությունների միջեւ սերտ համագործակցության
շրջանակներում, Ենթակոմիտեն ձգտում է շարունակական երկխոսություն հաստատել Ազգային
կանխարգելման մեխանիզմի վերաբերյալ, որը մասնակից պետությունները պարտավոր են
ստեղծել եւ պահպանել։

Անկախ եւ արդյունավետ ազգային կանխարգելման մեխանիզմի զարգացման ընթացքում
խորհրդատվություն եւ աջակցություն ցուցաբերելը Ենթակոմիտեի աշխատանքի կարեւորագույն
տարրն է եւ հանդիսանալու է յուրաքանչյուր այցելության կարեւոր մաս։ Մոտ ապագայում
Ենթակոմիտեն կհայտնի մանրամասներ ազգային կանխարգելման մեխանիզմների հետ կապաված
խնդիրների վերաբերյալ իր մոտեցումների մասին։

Հետագա տեղեկությունների համար կարող եք այցելել Ենթակոմիտեի կայքը

www.ohchr.org/english/bodies/cat/opcat/
 

Այս
նյութը անգլերեն