ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ մի խումբ դասախոսներ հանդես են եկել հայտարարությամբ
«Հայաստանում գործող բոլոր, այդ թվում եւ հակադիր քաղաքական ուժերը համամիտ են այն հարցում, որ 2008 թվականի փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների որակը վճռական նշանակություն է ունենալու երկրի ապագայի համար:
Ընտրությունների ազատության եւ արդարության կարեւոր չափորոշիչներից մեկը
տեղեկատվության մատչելիությունն է: Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճնշող
մեծամասնության համար տեղեկատվության տպագիր միջոցները տարբեր պատճառներով մատչելի
չեն եւ ներքաղաքական զարգացումների մասին տեղեկատվության հիմնական աղբյուրը նրանց
համար հեռուստատեսային եթերն է:
ԶԼՄ-ները, հեռուստատեսությունները ընդհանրապես, եւ Հանրային հեռուստաընկերությունը
հատկապես պարտավոր են հանրությանը տրամադրել ամբողջական, համակողմանի,
հավասարակշռված եւ անաչառ տեղեկատվություն: Մեր խորին համոզմամբ Հայաստանյան
հեռուստաընկերությունների ջախջախիչ մեծամասնությունը, Հանրային հեռուստատեսության
առաջնորդությամբ, չեն կատարում այս գործառույթը:
Մենք` ներքոստորագրյալներս, մեր մտահոգությունն ու վրդովմունքն ենք արտահայտում այս
իրավիճակի կապակցությամբ:
Վերը նշված հեռուստաընկերություններին, եւ մասնավորապես Հանրային
հեռուստատեսությանը կոչ ենք անում չմոռանալ հանրության առաջ ունեցած
պարտավորությունների մասին եւ վերջ դնել հասարակության լայն շերտերին տեղեկատվական
շրջափակման մեջ առնելու քաղաքականությանը:
Դումանյան Վահրամ - ԵՊՀ Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի
դեկան, ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ,
Սեդրակյան Դավիթ - ԵՊՀ ամբիոնի վարիչ, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս,
Հակոբյան Հակոբ - ԵՊՀ, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր,
Սահակյան Արթուր - ԵՊՀ ամբիոնի վարիչ, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ,
Հակոբյան Յուրի - ԵՊՀ ամբիոնի վարիչ, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
Հարությունյան Լյուդմիլա - ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, փիլիսոփայական
գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
Ղազարյան Հայկ - ԵՊՀ ամբիոնի վարիչ, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
Չուբարյան Էդուարդ - ԵՊՀ ամբիոնի վարիչ, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր,
պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս,
Խաչատրյան Իշխան - ԵՊՀ ամբիոնի վարիչ, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
Հակոբյան Գուրգեն - ԵՊՀ ամբիոնի վարիչ, ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ,
Մարտիրոսյան Վալերի - ԵՊՀ ամբիոնի վարիչ, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր,
պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ»
