ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հանրահավաք, ի պաշտպանություն Գալա հեռուստաընկերության
Խոսքի ազատության եվ ԳԱԼԱ հեռուստաընկերության պաշտպանության շտաբը ԳԱԼԱ
հեռուստաընկերության պաշտպանության միջոցառումների շրջանակներում
Դեկտեմբերի 19-ին, ժամը 16-ին
Գյումրու թատերական հրապարակում
Հրավիրել է հանրահավաք, ի պաշտպանություն ԳԱԼԱ հեռուստաընկերության եվ
Բոլորիս խոսքի ու արտահայտման ազատության
(Քաղաքապետարանն իրազեկված է)
Դեկտեմբերի 19-ին ժամը 12.45 սահմաններում Երեւանի Սախարովի հրապարակից կմեկնեն ավտոբուսներ Գյումրի։
Գյումրու «ԳԱԼԱ» հեռուստաընկերության նկատմամբ արդեն 2 ամիս է շարունակվում են
աննախադեպ ճնշումները զանազան գերատեսչությունների եվ հիմնարկների կողմից
Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ հեռարձակող լրատվամիջոցը՝ Գյումրու անկախ
լրատվական ալիքը
հայտարարեց, որ չի ենթարկվելու զարմանազան պաշտոնյաների ճնշումներին ու թելադրանքին
եվ չի փոխելու իր լրատվական քաղաքականությունը, ազատորեն եթեր է տրամադրելու բոլոր
հասարակական քաղաքական հայացքների եվ գաղափարների տեր մարդկանց, լուսաբանելու է մեր
կյանքում տեղի ունեցող բոլոր զարգացումները օբյեկտիվությամբ եվ բազմակողմանիորեն:
Տգետ պաշտոնյաների հրամաններին չենթարկվելու համար հարկայինը ԳԱԼԱյի դեմ նկարեց 25.665.100 դրամի տույժուտուգանք, դատարանը արգելանք
դրեց «ԳԱԼԱ» ՀԸ հիմնադիր «չապ» ՍՊԸ գույքի եվ դրամական միջոցների վրա, հարկայինը
քրեական գործ հարուցեց իբր հարկերը չարամտորեն թաքցնելու կասկածանքով,
քաղաքապետարանը դիմեց դատարան՝ քաղաքին պատկանող հեռուստաաշտարակը ԳԱԼԱ ՀԸ
անտենայից ազատելու պահանջով, ոստիկանությունը արդեն 40 օր է, խախտելով բոլոր
ժամկետները, չի կարողանում կողմնորոշվել՝ քրեական գործ հարուցե՞լ հարկայինի
օպերլիազորի կողմից ԳԱԼԱ ՀԸ օպերատորի դեմ հարձակման համար, թե՞ ոչ, արդեն 45 օր է
ճնշում են ԳԱԼԱ ՀԸ գովազդատուներին՝ արգելելով նրանց գովազդ տեղադրել ԳԱԼԱ ՀԸ
եթերում:
Ի՞նչն է այս ամենի նպատակը.
Եթերազրկել ԳԱԼԱ հեռուստաընկերությունը, գործազուրկ դարձնել 50 հոգու, անհնազանդ
հեռուստաընկերությանը պատժելով, դաս տալ մյուսներին եվ զրկել Հայաստանը եվս մեկ
հեռուստաընկերությունից:
ԳԱԼԱ հեռուստաընկերությունը արդեն 2 ամիս է դիմակայում է այս աննախադեպ
ճնշումներին, արդեն 45 օր է աշխատում է առանց գովազդի, աշխատակազմն աշխատում է
առանց աշխատավարձի, ապացուցելով, որ սկզբունքներն ավելի թանկ են քան դրամը, ազատությունն ավելի թանկ է, քան գույքը:
Առանց մեր խոսքի ազատության մենք չկանք. Միացեք մեզ
Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի անունից Լեւոն
Բարսեղյան եւ Վահան
Թումասյան
