ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Թեղուտի պաշտպանության հռչակագիր
Մենք` ներքոստորագրյալներս, հայտնում ենք մեր խորը մտահոգությունը Հայաստանի բնական ռեսուրսների շահագործման ներկայիս անխնա եւ անհեռատես գործընթացների, մասնավորապես` Թեղուտի պղնձա-մոլիբդենային հանքավայրի շահագործման առիթով, որի արդյունքում Հայաստանը կկորցնի իր անկրկնելի բնության մի մասնիկը, որտեղ կոչնչանա կենդանական եւ բուսական աշխարհը, անտառները կվերածվեն լցակույտերի, իսկ կիրճերը` թունավոր նյութերով լցված պոչամբարների:

Հաշվի առնելով, որ
- Հայաստանում անտառածածկ տարածքը վերջին` 1980-ական թվականների տվյալներով, կազմել
է միայն ընդհանուրի 11.8 տոկոսը, իսկ ետխորհրդային տարիներին ոչնչացվել են բազմաթիվ
անտառներ ու փորձագետների հաշվարկներով պահպանվել է դրանց միայն 7-8 տոկոսը, - Թեղուտի հանքավայրի շահագործման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման արդյունքում խախտվում են ՀՀ մի շարք օրենքներ եւ միջազգային կոնվենցիաներ,
- Հայաստանում դեռեւս չկա բնապահպանական մշակույթ, շահագործումից դուրս եկած որեւիցե հանքավայր չի ենթարկվել ռեկուլտիվացիայի, անդառնալի վնասներ են հասցվել շրջակա միջավայրին եւ վտանգվել է բնակչության առողջությունը,
- երկրում արդեն իսկ շահագործվում է իր պաշարներով աշխարհի խոշորագույն տասնյակում գտնվող` Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը, եւ ընդունելի չէ նման հարուստ հանքավայրի առկայության դեպքում բնության հաշվին շահագործել բազմակի անգամ պակաս
ռեսուրսներ ունեցող Թեղուտի հանքավայրը, - ապագա սերունդները մեզ չեն ների Լոռվա չքնաղ բնությունը ավերակ դարձնելու եւ մեր
անգործության համար,
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ,
որ ձեռնարկելու ենք բոլոր հնարավոր միջոցները`
թույլ չտալու Թեղուտի հանքավայրի շահագործումը:
Հռչակագիրը բաց է հասարակական կազմակերպությունների եւ անհատների կողմից ստորագրման
համար մինչեւ 2008 թ. փետրվարի 1-ը:
Հռչակագրին միանալու համար կարող եք դիմել հետեւյալ ուղղություններից որեւէ մեկով.
Երեւանում` +374 10 585578 crd@transparency.am, +374 10 560372
info@armhels.org, Գյումրիում` +374 312 30622
levon@asparez.am, Վանաձորում` +374 322 42268
hcav@hcav.am
