Նամակ-բողոք Գերմանիայում բնակվող մի խումբ ՀՀ քաղաքացիների կողմից

«...խորհուրդ ենք տալիս կառավարությանը,
իր համար մեկ այլ ժողովուրդ ընտրել։»


Բերթոլդ Բրեխտ
1953 թվականի հունիսի 17-ին
ԳԴՀ-ում կատարված դեպքերի կապակցությամբ

8 փետրվար, 2008թ.

Նամակ-բողոք

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության/ԵԱՀԿ
Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքի գրասենյակի/ԺՀՄԻԳ
ս.թ. փետրվարի 19-ին կայանալիք ՀՀ Նախագահական ընտրությունների
Դիտորդական առաքելությանը,
ՀՀ Արտաքին Գործերի նախարարությանը և
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժոզովին
Գերմանիայում բնակվող մի խումբ ՀՀ քաղաքացիների կողմից

Խորհրդարանական ընտրություններից առաջ` 2007 թվականի տարեսկզին անվավեր
հայտարարվեց ՀՀ Ընտրական Օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը1, որով
ապահովվում էր արտասահմանում ապրող հայերի մասնակցությունը
ընտրություններին, այսինքն Հայաստանի այն քաղաքացիները, որոնք ընտրությունների
ժամանակ ճամփորդում են կամ ժամանակավորապես բնակվում արտասահմանում
իրավունք չունեն մասնակցելու իրենց երկրի ընտրություններին։

Ցանկացած երկրի ժողովրդավարական սկզբունքներից է արտասահմանում գտնվող իր
քաղաքացիներին չզրկել երկրի ներսում ընթացող ընտրություններից։ Ներկայումս,
ցավոք, այդպես չէ Հայաստանում, որտեղ ս.թ. փետրվարի 19-ին տեղի են ունենալու
ընտրություններ։ Այն, որ Հայաստանի կառավարությունը արտասահմանում գտնվող իր
քաղաքացիներին զրկում է ընտրելու իրավունքից, ավելի քան հասկանալի է։
Հայաստանի կառավարության ինչին են պետք այն քաղաքացիները, որոնք, գտնվելով
ժողովրդավարական երկրներում, ծանոթ են ժողովրդավարական սկզբունքներին։

Հայաստանի դեպքում, արտասահմանում ապրող քաղաքացիներին ընտրական
իրավունքից զրկելը հատկապես տարօրինակ է, քանի որ նրա քաղաքացիների մոտ
երեսուն տոկոսը բնակվում է արտասահմանում։ Առավել տարօրինակ է, որ այդ
որոշումը ԵԱՀԿ-ի և Վենետիկի Հանձնաժողովի անմիջական մասնակցությամբ է ուժի
մեջ մտնում. կազմակերպություններ, որոնց գործունեությունը պետք է որ ծավալվեր՝
ելնելով Եվրոպայում ժողովրդավարության ու մարդու իրավունքների շահերից։

Այն, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Բերթոլդ Բրեխտի
բ
առերով
ասած, հաճույքով «այլ ժողովուրդ կընտրեր», քաջ հայտնի է Հայաստանի բնակիչներին:
ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի ջանքերը` խոչընդոտել ընտրական
օրենսգրքում կատարվելիք փոփոխությունները, ՀՀ սահմանադրական դատարանում արժանացան
մերժման: Սակայն ԵԱՀԿ-ի և Վենետիկի Հանձնաժողովի այս որոշմանը
տված համաձայնությունը անցնում է բանականության բոլոր սահմանները: Հիմնվելով
այն փաստարկների վրա, որ «մի շարք Եվրոպական երկրներ» ինչպիսիք են օրինակ
Հունաստանը և Չեխիան, միայն տասը տարի առաջ են սկսել թույլատրել երկրի
սահմաններից դուրս բնակվող իրենց քաղաքացիներին մասնակցել ընտրություններին,
և նույնիսկ Ալբանիան իր քաղաքացիներին դեռևս չի ընձեռում արտերկրում քվեարկելու
հնարավորություն` ԵԱՀԿ-ին թույլատրեց ՀՀ գործող ընտրական օրենսգրքի
փոփոխությունները ընդունել: Առավել ծիծաղելի է հնչում ԵԱՀԿ-ի ու Վենետիկի
Հանձնաժողովի կողմից մատնանշված լատինաամերիկյան երկրների` Չիլիի,
Պարագվայի, Ուրուգվայի և Կոստա Ռիկայի օրինակները:

Նշված կազմակերպությունները և ՀՀ կառավարության համատեղ որոշումը
արձանագրվել է 2007թ-ի հուլիսի 6-ին ստորագրված «2007թ-ի փետրվարի 26ին ՀՀ
Ընտրական Օրենսդրության մեջ փոփոխություններ մտցնելու վերաբերյալ համատեղ
կարծիքի» փաստաթղթում2: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ-ը և Վենետիկի Հանձնաժողովը
հանդիսանում են Եվրոպայում ժողովրդավարության և մարդու իրավունքների
պաշտպան: Այսպես է անվանվում օրինակ նույն Վենետիկի Հանձնաժողովը` «Օրենքի
միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողով»:

Մենք` գերմանաբնակ հայերս, այս նամակով ցանկանում ենք արտահայտել մեր
դժգոհությունը և հիասթափությունը ՀՀ Ընտրական Օրենսդրության 2-րդ հոդվածի 2-րդ
մասը ՀՀ կառավարության կողմից չեղյալ հայտարարելու և այդ քայլին ԵԱՀԿ-ը և
Վենետիկի Հանձնաժողովի հավանաություն տալու կապակցությամբ: Մենք համոզված
ենք, որ նմանատիպ քայլերը ոչ միայն զրկում են արտերկրում բնակվող ՀՀ
քաղաքացիներին իրենց ընտրական իրավունքից, դրդում նրանց թերահավատություն
ցուցաբերելու իրենց կառավարության ու այնպիսի միջազգային
կազմակերպությունների նկատմամբ, ինչպիսիք են ԵԱՀԿ-ը և Վենետիկի
Հանձնաժողովը, այլև ընձեռում են ընտրակեղծիքների հերթական հնարավորությունը:
Այս փաստը մեր կողմից դիտարկվում է որպես ՀՀ բոլոր քաղաքացիներին ՀՀ
սահմանադրությամբ շնորհված ընտրական իրավունքների ոտնահարում:

1 Ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում արտասահմանում բնակվող կամ
գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն ընտրական իրավունք: Հայաստանի
Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները սույն
օրենսգրքով և
կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանված կարգով ապահովում են Հայաստանի
Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացումը:

2 Joint Opinion on the 26 February 2007 Amendments to the Electoral Code of the
Republic of Armenia by the
Venice Commission and the OSCE Office for Democratic Institutions and Human
Rights (OSCE/ODIHR), Opinion
No. 378 /2006, Strasbourg, 6 July, 2007
www.venice.coe.int/docs/2007/CDL-AD(2007)023-e.pdf