ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դատախազությունը հայտարարում է, որ ահազանգերը չեն հիմնավորվում
ՀՀ գլխավոր դատախազությունը տարածել է ընտրությունների հետ կապված ահազանգերին
դատախազության արձագանաքների մասին տեղեկանք: ՀՀ դատախազությունը հատուկ ընդգծում
է, որ տեղեկանքում զետեղված հաղորդումների և կայացված որոշումների թվային
անհամապատասխանությունը պայմանավորված է մի քանի հաղորդումներ մեկ վարույթում
միացված լինելու և դրանցով մեկ որոշում կայացված լինելու, մեկ հաղորդմամբ մի քանի
հաղորդումներ ստացված լինելու, ինչպես նաև հաղորդումներում նշված մի քանի փաստերի
կապակցությամբ կայացված որոշումներով:
2008 թվականի փետրվարի 12-ի դրությամբ՝ մուտք է եղել 41 հաղորդում (20-ը՝ մամուլի
հրապարակումներ) , որոնց քննարկման արդյունքներով հարուցվել է 11 քրեական գործ,
կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին 18 որոշում, տրվել է 5
պարզաբանում, 9 հաղորդումների քննարկում ընթացքի մեջ է:
Ստացվել են հետեւյալ գրավոր հաղորդումները.
2007թ. նոյեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն մուտք է
եղել «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպության
նախագահ Ռուբեն Թորոսյանի 2007թ. նոյեմբերի 22-ի թիվ 1421 հաղորդումն այն մասին, որ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է հասարակական
կազմակերպության դիմումը՝ դիտորդների հավատարմագրման մասին և մերժման համար հիմք է
հանդիսացել հասարակական կազմակերպության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարի ներկայացրած ակնհայտ սուտ
տեղեկությունները:
Հաղորդման մեջ նշվել է նաև, որ հասարակական կազմակերպության բարի համբավն
արատավորող այդ սուտ տեղեկությունները տարածվել են բոլոր զանգվածային լրատվության
միջոցներով:
Հաղորդման հեղինակը միջնորդել է՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության
օրենսգրքի 180-րդ հոդվածի համաձայն նշված հաղորդումն ընդունել որպես
հանցագործության մասին հաղորդում և քննարկել այն:
«Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ
Ռուբեն Թորոսյանը մեկ այլ հաղորդմամբ (թիվ 1413) հայտնել է նաև ՀՀ կենտրոնական
ընտրական հանձնաժողովը կազմավորող որոշ մարմինների և պաշտոնատար անձանց կողմից
պաշտոնեական լիազորությունների անցման մասին՝ նշելով, որ ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովը հասարակական կազմակերպության դիտորդների հավատարմագրման մասին դիմումը
մերժել է հենց կազմակերպության անվան պատճառաբանությամբ, ինչը նրա
լիազորությունների մեջ չի մտնում:
Ռ.Թորոսյանի վերոհիշյալ հաղորդումների կապակցությամբ նախապատրաստված նյութերով
պարզվել է, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից «Գերագույն
խորհուրդ-պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպության դիտորդների
հավատարմագրման մասին դիմումը մերժվել է հասարակական կազմակերպության ներկայացրած
փաստաթղթերը ՀՀ օրենսդրության պահանջներին չհամապատասխանելու պատճառով:
Նախապատրաստված նյութերով տվյալներ ձեռք չեն բերվել նաև ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովը կազմավորող որոշ մարմինների և պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական
լիազորությունների անցման մասին, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի
քարտուղարի կողմից հասարակական կազմակերպության գործունեության խոչընդոտման, և այդ
նպատակով ակնհայտ սուտ տեղեկություններ տարածելու մասին: Նախապատրաստված նյութերով
2008թ. հունվարի 28-ին քրեական գործ հարուցելը մերժվել է՝ հանցակազմի բացակայության
պատճառաբանությամբ:
2008թ. հունվարի լույս 25-ի գիշերը անհայտ անձը, Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի
47 շենքի 1-ին հարկում գտնվող «Օրինաց Երկիր» կուսակցության Վանաձորի գրասենյակի
պատուհանի ապակիները կոտրելու և նույն շենքի պատին ամրացված հիշյալ գրասենյակի
ցուցանակը վնասելու միջոցով «Օրինաց Երկիր» կուսակցության Վանաձորի գրասենյակին
պատճառել է զգալի չափի վնաս:
Փաստի առթիվ Լոռու մարզի դատախազի կողմից 2008թ. հունվարի 25-ին հարուցվել է
քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով և նախաքննություն
կատարելու համար այն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժին:
2008թ. հունվարի 27-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, Թալին քաղաքի հրապարակում, ՀՀ
Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական հանդիպման ժամանակ Ժորա և
Մկրտիչ Սափեյանները, Տիգրան Բաղդասարյանը և մի խումբ այլ անձինք ծեծի են ենթարկել
Սարգիս Անդրանիկի Կարապետյանին:
Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզի Թալինի քննչական խմբի ավագ քննիչ
Ա.Պետրոսյանի կողմից 2008թ. հունվարի 27-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական
օրենսգրքի 118-րդ հոդվածով:
Քրեական գործով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են վկաներ
Ս.Ասատրյանը, Ս.Նիկոյանը, Լ.Գլջյանը, Ա.Թադևոսյանը, Հ.Հովհաննիսյանը, Մ.Բարսեղյանը,
Հայաստանի հանրային հեռուստատեսության լրատվական ծրագրից վերցվել և զննվել է
նախընտրական հանդիպման տեսագրությունը, ձեռնարկվել են միջոցառումներ Ս.Կարապետյանին
ծեծի ենթարկած մի խումբ անձանց, ինչպես նաև դեպքին ականատես անձանց ինքնությունը
պարզելու նպատակով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել
է, որ 2008թ. հունվարի 27-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Թալին
քաղաքի հրապարակում Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու Լևոն
Տեր-Պետրոսյանի և նրա կողմնակիցների կողմից կազմակերպված ընտրողների հետ հանդիպման
ժամանակ Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղի բնակիչ Սարգիս Կարապետյանը բարձրաձայն
արտահայտել է իր կարծիքն այն մասին, որ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները իրեն
խաբել են, Թալինի հասարակությունը և ողջ հայ ժողովուրդը Լևոն Տեր-Պետրոսյանին չի
աջակցում, որից հետո Արագածոտնի մարզի «Երկրապահ կամավորական միության» նախագահ
Մկրտիչ Հովհաննեսի Սափեյանը, նրա եղբայր՝ «Հանրապետություն» կուսակցության Թալինի
տարածքային ստորաբաժանման ղեկավար Ժորա Հովհաննեսի Սափեյանը և Թալինի տարածքի
«Երկրապահ կամավորական միության» նախագահ Տիգրան Վահանի Բաղդասարյանը միասին իջել
են հարթակից և հավաքված շուրջ 500-ից ավելի քաղաքացիների ներկայությամբ,
դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և ւցաբերելով բացահայտ
անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ, սեռական բնույթի հայհոյանքներ են
տվել Սարգիս Կարապետյանի հասցեին, բռունցքներով հարվածել նրան: Այնուհետև, նրանց են
միացել Թալին քաղաքի բնակիչ Հայկ Սամվելի Գևորգյանը և Արագածոտնի մարզի Աշնակ
գյուղի բնակիչ, անչափահաս 1991թ. ծնված Անդրանիկ Մկրտիչի Սափեյանը, որոնք գործով
դեռևս չպարզված այլ անձանց հետ միասին, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով
հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության
նկատմամբ, նույնպես տվել են սեռական բնույթի հայհոյանքներ Սարգիս Կարապետյանի
հասցեին և ձեռքերով հարվածել նրան: Նշված անձանց կողմից կատարված խուլիգանական
գործողությունները տևել են շուրջ 5 րոպե, որոնք կանխվել են մի շարք քաղաքացիների
միջամտության շնորհիվ:
Հ.Գևորգյանը, Տ.Բաղդասարյանը, Ժորա և Մկրտիչ Սափեյանները 2008թ. հունվարի 29-ին
ձերբակալվել են: Նրանք և անչափահաս Անդրանիկ Սափեյանը 2008թ. փետրվարի 1-ի որոշմամբ
ներգավվել են որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին
կետով: Նույն օրը Մկրտիչ և Ժորա Սափեյանների, Տիգրան Բաղդասարյանի, Հայկ Գևորգյանի
նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ կալանավորում, իսկ անչափահաս Անդրանիկ Սափեյանի
նկատմամբ՝ անձնական երաշխավորություն: 2008թ. փետրվարի 6-ին Տիգրան Բաղդասարյանի
նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը փոփոխվել և խափանման միջոց է
ընտրվել անձնական երաշխավորությունը:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
2008թ. հունվարի 29-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն մուտք է
եղել Տավուշի մարզի դատախազի հաղորդումն այն մասին, որ 2008թ. հունվարի 29-ին ՀՀ
Նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի Դիլիջան քաղաքի նախընտրական շտաբի
պատշգամբում ամրացված Հայաստանի Հանրապետության պետական և ՀՅԴ դրոշները անհայտ
անձինք գողացել են, իսկ պաստառները` պատռել:
Փաստի առթիվ ոստիկանության Դիլիջանի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է,
որ պատճառված նյութական վնասը համարվում է մանր չափերի` 4000 դրամ, որը Հայաստանի
Հանրապետության քրեական օրենսգրքի 177-րդ և 185-րդ հոդվածներով նախատեսված
հանցակազմի հատկանիշներ չի պարունակում, ուստի 2008թ. փետրվարի 1-ի որոշմամբ
քրեական գործ հարուցելը մերժվել է` հանցակազմի բացակայության պատճառով:
2008թ. հունվարի 28-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ճանապարհային
ոստիկանությունից ստացվել են զեկուցագրեր, որ նույն օրը ՀՀ Նախագահի թեկնածու Լևոն
Տեր-Պետրոսյանի ավտոմեքենան ուղեկցող մոտավորապես 150-200 ավտոմեքենաների
վարորդները Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում չեն ենթարկվել
ոստիկանների «կանգ առ» ազդանշանին և նրանց նկատմամբ բռնություն գործադրելու
սպառնալիքով շարունակել են երթևեկությունը Բաղրամյան պողոտայով՝ դուրս գալով
հանդիպակաց ուղեմաս, որով իրական վտանգ են ստեղծել ինչպես տեսուչների, այնպես էլ
փողոցային երթևեկության մյուս մասնակիցների կյանքի համար:
Փաստի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչությունում
նախապատրաստված նյութերով 2008թ. հունվարի 29-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ
քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 316-րդ հոդվածի 1-ին
մասով:
2008թ. հունվարի 30-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության պետը ՀՀ գլխավոր
դատախազություն է ուղարկել ծառայությունում ստացված «Գերագույն
խորհուրդ-պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ Ռ.Թորոսյանի
2008թ. հունվարի 9-ի, 11-ի, 21-ի և 22-ի հաղորդումները ու դրանց քննարկման
արդյունքներով դիմումատուին տրված պատասխանների պատճենները:
«Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ
Ռ.Թորոսյանը 2008թ. հունվարի 9-ի և 11-ի հաղորդումներով հայտնել է, որ նախընտրական
քարոզչության համար սահմանված մեկնարկին նախորդող ժամանակահատվածում «ՄԻԱԿ» և «ՀՅԴ»
կուսակցությունների կողմից իրականացվել է նախընտրական քարոզչություն և նշված
կուսակցությունները, խախտելով ՀՀ օրենսդրության պահանջները, խոչընդոտել են
քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը:
Հաղորդումների քննարկմամբ պարզվել և հեղինակին հայտնվել է, որ վերը նշված
կուսակցությունները ընտրական օրենսդրության պահանջները չեն խախտել, քանի որ
նախընտրական քարոզչության մեկնարկին` 2008թ. հունվարի 21-ին նախորդող
ժամանակատվածում տեղ գտած ընտրական գործընթացները ՀՀ ընտրական օրենսգիրքը չի
կանոնակարգում, իսկ կուսակցությունների կողմից տարբեր եղանակներով քարոզչություն
իրականացնելը (երթեր, ցույցեր և հանրահավաքներ կազմակերպել, հեռուստաելույթներ
ունենալ, տպագիր նյութեր տարածել և այլն) բխում է դրանց կանոնադրական խնդիրներից և
չի հակասում ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածով սահմանված նախընտրական
քարոզչության հիմնական սկզբունքերին:
«Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ
Ռ.Թորոսյանը 2008թ. հունվարի 9-ի մեկ այլ հաղորդմամբ հայտնել է, որ
կազմակերպությունը 2007թ. դեկտեմբերի 28-ին դիմել է ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողով` իրավական ակտի տարբեր դրույթների հակասության կապակցությամբ
պարզաբանում ստանալու համար և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի
2008թ. հունվարի 7-ի գրությամբ կազմակերպությանն է ուղարկվել ՀՀ կենտրոնական
ընտրական հանձնաժողովի թիվ 01 որոշումը` համապատասխան պարզաբանման մասին:
Ռ.Թորոսյանը հաղորդման մեջ նշել է, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի
որոշումները ընդունվում են միայն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում,
իսկ, իրենց ունեցած տեղեկությունների համաձայն, 2008թ. հունվարի 7-ին ՀՀ
կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստ չի եղել և հանձնաժողովի նախագահը խախտել է
ՀՀ օրենսդրության պահանջները` անցնելով պաշտոնեական իր լիազորությունները:
Հաղորդման մեջ արծարծված փաստարկների ստուգմամբ պարզվել և հեղինակին հայտնվել է, որ
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր պարտականություններն իրականացնելիս
առաջնորդվել է ընտրական օրենսդրության պահանջներով, իսկ հանձնաժողովի նախագահը
պաշտոնեական իր լիազորությունները չի անցել: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին
ուղղված հասարակական կազմակերպության 2007թ. դեկտեմբերի 28-ի դիմումը քննարկվել է
հանձնաժողովի 2008թ. հունվարի 7-ի նիստում և հանձնաժողովի անդամների
մեծամասնությամբ ընդունված և վերջիններիս ստորագրություններով վավերացված որոշումը
2008թ. հունվարի 8-ին պատշաճ կարգով ուղարկվել է Ռ.Թորոսյանին:
«Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ
Ռ.Թորոսյանը 2008թ. հունվարի 21-ի թիվ 1490 հաղորդմամբ հայտնել է, որ ՀՀ
կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, խախտելով ՀՀ օրեսդրության պահանջները,
չի կատարել իր պարտականությունները՝ չի կազմակերպել ՀՀ նախագահ առաջադրված
թեկնածուների կենսագրական տվյալների հրապարակումը:
Հաղորդման մեջ հեղինակը նշել է նաև, որ ՀՀ Նախագահի թեկնածուների գրանցման հարցը
քննարկելիս, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի նիստում
չի ներկայացրել հասարակական կազմակերպության ներկայացրած ապացույցները ՀՀ Նախագահի
առաջադրված թեկնածուներ Ա.Բաղդասարյանի, Վ.Հովհաննիսյանի և Ս.Սարգսյանի գրանցման
(առաջադրման) փաստաթղթերում առկա ենթադրյալ կեղծիքների մասին, որով չարաշահել է իր
պաշտոնեական լիազորությունները և էական վնաս է հասցրել հասարակության օրինական
շահերին:
Հաղորդման մեջ արծարծված փաստարկների ստուգմամբ հիմնավորվել է, որ ՀՀ կենտրոնական
ընտրական հանձնաժողովն իր պարտականություններն իրականացրել է գործող օրենսդրության
պահանջներին համապատասխան, որի մասին գրավոր հայտնվել է դիմումատուին:
«Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ
Ռ.Թորոսյանը 2008թ. հունվարի 22-ի թիվ 1493 հաղորդմամբ հայտնել է, որ նախընտրական
քարոզչության համար սահմանված մեկնարկին նախորդող ժամանակահատվածում Հանրային
հեռուստառադիոընկերությամբ մի շարք երգիչների կողմից նախընտրական քարոզչություն է
իրականացվել ՀՀ նախագահի գրանցված թեկնածու Ս.Սարգսյանի օգտին և Հանրային
հեռուստառադիոընկերությունը, խախտելով ՀՀ օրենսդրության պահանջները, խոչընդոտում է
քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը:
Ուսումնասիրությամբ հիմնավորվել և հեղինակին հայտնվել է, որ վերը նշված
գործողություններով ՀՀ ընտրական օրենսդրության պահանջները չեն խախտվել, քանի որ
նախընտրական քարոզչության մեկնարկին` 2008թ. հունվարի 21-ին նախորդող
ժամանակատվածում տեղ գտած ընտրական գործընթացները ՀՀ ընտրական օրենսգիրքը չի
կանոնակարգում, ուստի Հանրային հեռուստառադիոընկերությամբ 2008թ. հունվարի 20-ին
ելույթ ունեցող երգիչների կողմից ՀՀ Նախագահի գրանցված որևէ թեկնածուի օգտին
արտահայտվելը ոչ միայն չի հակասում ՀՀ ընտրական օրենսգրքի դրույթներին, այլև բխում
է ՀՀ Սահմանադրություն 27-րդ հոդվածում ամրագրված դրույթներից՝ սեփական կարծիքն
ազատորեն արտահայտելու, ներառյալ` տեղեկատվության ցանկացած միջոցով, այդ թվում`
հեռուստատեսությամբ տեղեկություններ և գաղափարներ տարածելու մարդու և քաղաքացու
սահմանադրական իրավունքներից:
2008թ. հունվարի 30-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում Երևան քաղաքի վարչական տարածքում
գտնվող, Հաղթանակ գյուղի 8-րդ փողոցի թիվ 28 տան բնակիչ Սեյրան Գուրգենի Հարոյանը,
գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում, նախապես իր հետ վերցրած որսորդական հրացանով
մուտք է գործել նույն գյուղի 6-րդ փողոցի թիվ 31 շենքի 1-ին հարկում տեղակայված ՀՀ
Նախագահի թեկնածու Ս.Սարգսյանի նախընտրական շտաբ, որտեղ, կրակելով հեռուստացույցի
վրա և պատի ուղղությամբ, պահանջել է կանչել շտաբի ղեկավարներին: Շուրջ 30 րոպե,
գտնվելով շտաբում, Ս.Հարոյանը կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը և նրա
խուլիգանական գործողությունները կանխվել են գյուղի բնակիչների միջնորդությամբ:
Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնի կողմից 2008թ. հունվարի
30-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:
Ս.Հարոյանը 2008թ. հունվարի 31-ին ձերբակալվել է վերը նշված հանցագործությունը
կատարելու կասկածանքով, 2008թ. փետրվարի 1-ի որոշմամբ ներգրավվել է որպես
մեղադրյալ, առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել, տվել է հանգամանալից
ցուցմունքներ, զղջացել կատարած արարքի համար: Ս.Հարոնյանի նկատմամբ 2008թ. փետրվարի
2-ի որոշմամբ ընտրվել է խափանման միջոց՝ կալանավորում:
Նախաքննությունը շարունակվում է:
2008թ. փետրվարի 1-ին՝ ժամը 10:20-ին, Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի, Մառի
փողոցի 13 շենքի թիվ 5 բնակարանի բնակիչ, ՀՀ Նախագահի թեկնածու Ս.Սարգսյանի
նախընտրական շտաբի պատասխանատու Սերյոժա Ալեքսանյանը ահազանգել է ՀՀ ոստիկանության
Նոր Նորքի բաժին և հայտնել, որ անհայտ անձինք երկու կրակոց են արձակել Երևանի Նոր
Նորքի 5-րդ զանգվածի Մառի փողոցի թիվ 12 հասցեում գտնվող ՀՀ Նախագահի թեկնածու
Ս.Սարգսյանի նախընտրական շտաբի ուղղությամբ:
Պարզվել է, որ ս.թ. հունվարի 31-ի լույս փետրվարի 1-ի գիշերը՝ ժամը 02-03-ի
սահմաններում, անհայտ անձինք հրացանից երկու կրակոց են արձակել Երևանի Նոր Նորքի
5-րդ զանգվածի, Մառի փողոցի թիվ 12 հասցեում գտնվող ՀՀ Նախագահի թեկնածու
Ս.Սարգսյանի նախընտրական շտաբի ուղղությամբ՝ կոտրելով պատուհանների ապակիները:
Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնի կողմից 2008թ. փետրվարի
1-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:
Քրեական գործով նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:
2008թ. փետրվարի 1-ին՝ ժամը 10:20-ին, Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի, Մառի
փողոցի 13 շենքի թիվ 5 բնակարանի բնակիչ, ՀՀ Նախագահի թեկնածու Ս.Սարգսյանի
նախընտրական շտաբի պատասխանատու Սերյոժա Սուրենի Ալեքսանյանը ահազանգել է ՀՀ
ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ կրակոց է արձակվել Երևան քաղաքի
Միկոյան փողոցի 14 շենքի նկուղային հարկում գտնվող, ՀՀ Նախագահի թեկնածու
Ս.Սարգսյանի նախընտրական շտաբի վերևում տեղակայված վարսավիրանոցի պատուհանի
ուղղությամբ, որի հետևանքով կոտրվել է պատուհանի ապակին:
Պարզվել է, որ ս.թ. հունվարի 31-ի լույս փետրվարի 1-ի գիշերը՝ ժամը 02-03-ի,
սահմաններում անհայտ անձինք հրացանից մեկ կրակոց են արձակել Երևան քաղաքի Միկոյան
փողոցի 14 շենքի նկուղային հարկում գտնվող, ՀՀ Նախագահի թեկնածու Ս.Սարգսյանի
նախընտրական շտաբի վերևում տեղակայված վարսավիրանոցի պատուհանի ուղղությամբ՝
կոտրելով պատուհանի ապակին:
Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնի կողմից 2008թ. փետրվարի
1-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:
Քրեական գործով նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:
2008թ. փետրվարի 1-ին ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի Վանաձորի
գրասենյակի ղեկավար՝ Աշոտ Մանուկյանը ՀՀ ոստիկանության Վանաձորի բաժին հաղորդում է
տվել այն մասին, որ գիշերը՝ ժամը 02:20-ի սահմաններում, անհայտ անձը Վանաձոր քաղաքի
Տիգրան Մեծ պողոտայի թիվ 29 շենքի 1-ին հարկում գտնվող գրասենյակի աստիճաններին
հեղուկ վառելիքով լցված ապակյա շիշը կոտրելու և այրելու եղանակով փորձել է
դիտավորությամբ ոչնչացնել գրասենյակի գույքը, սակայն իր կամքից անկախ
հանգամանքերով, պահակ Ռուբեն Մարանդյանի կողմից կրակը հանգցնելու պատճառով,
հանցագործությունն ավարտի չի հասցվել:
Փաստի առթիվ Լոռու մարզի դատախազի կողմից 2008թ. փետրվարի 1-ին հարուցվել է քրեական
գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և
նախաքննություն կատարելու համար այն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզի
քննչական բաժին:
2008թ. փետրվարի 4-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն մուտք է
եղել Գեղարքունիքի մարզի դատախազի հաղորդումն այն մասին, որ 2008թ. փետրվարի 1-ին
ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի տեղամասային տեսուչ
Ա.Հովսեփյանը զեկուցագիր է ներկայացրել բաժին, որ 2008թ. փետրվարի 1-ին՝ ժամը
14:00-14:30-ի ընկած ժամանակահատվածում, ՀՀ Նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի՝
Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի բնակիչների հետ կայացած հանդիպման ժամանակ,
գյուղի բնակիչ ոմն Դավիթը վիճաբանել է իր համագյուղացի Վահրամի հետ:
«Առավոտ» օրաթերթի 2008թ. փետրվարի 2-ի համարում «Ծեծկռտուք ՀՅԴ թեկնածուի
հանդիպման ընթացքում» վերտառությամբ հոդվածում նշվել է, որ այդ հանդիպման ժամանակ
տեղի է ունեցել ծեծկռտուք, քաշքշել են նկարահանման փորձ կատարող «Երկիր Մեդիա»
հեռուստաընկերության օպերատորին, հարձակվել են «Առավոտ» և «Ֆոտոլուրի» թղթակիցների
վրա:
Փաստի առթիվ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2008թ. փետրվարի 1-ին, ժամը
14:00-ի սահմաններում, ՀՀ Նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի Ծովագյուղ գյուղի
ազգաբնակչության հետ կայացած հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել գյուղամիջյան
ճանապարհի հարևանությամբ գտնվող Մուրացանի արձանի մոտ, գյուղի բնակիչներ Դավիթ
Վանիկի Նազարյանը և Վահրամ Աբրահամի Գևորգյանը ավտոմեքենայի ճանապարհ բացելու համար
Դ.Նազարյանի կողմից ձայնային ազդանշան տալու հարցի շուրջ մոտ 2 րոպե տևողությամբ
վիճաբանել են միմյանց հետ: Դավիթ Նազարյանը իր անձնական օգտագործման «ԲՄՎ» մակնիշի
07 ՏՕ 371 պետհամարանիշի ավտոմեքենայով գյուղամիջյան նշված ճանապարհով ցանկացել է
գնալ իրենց տուն` շտապ բուժօգնության կարիք ունեցող իր մորը Սևանի հիվանդանոց
տեղափոխելու համար: Ճանապարհն ազատելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Վ.
Գևորգյանը պարզաբանումներ է տվել Դ. Նազարյանին տեղի ունեցող հանդիպման նպատակի
մասին, որից հետո հավաքվածները ազատել են ճանապարհի երթևեկելի հատվածը, Դ.
Նազարյանը գնացել է տուն, մորն անմիջապես տեղափողել է «Սևանի հիվանդանոց» ՊՓԲԸ,
որտեղ բժիշկ Արկադի Առաքելյանի կողմից ցույց է տրվել անհրաժեշտ բժշկական
օգնություն:
Նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություններ են տվել Դ. Նազարյանը,
Ծովագյուղ գյուղի բնակիչներ Վ. Գևորգյանը, Ժ. Գրիգորյանը, Ծովագյուղ համայնքի
ղեկավար Գևորգ Թովմասյանը, «Սևանի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի բժիշկ Արկադի Առաքելյանը:
Բացատրություններն են տվել նաև «Առավոտ» օրաթերթի լրագրող, հիշատակված հոդվածի
հեղինակ Աննա Իսրայելյանը և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկիրն այսօր»
լրատվական ծրագրի տնօրեն Գ.Մանուկյանը և հայտնել, որ հանդիպման ժամանակ ծեծկռտուք
կամ հայհոյանքներ չեն եղել, իրենց որևէ մեկը չի քաշքշել և չի խոչընդոտել իրենց
մասնագիտական օրինական գործունեությանը:
Նախապատրաստված նյութերով 2008թ. փետրվարի 7-ին քրեական գործ հարուցելը մերժվել է՝
հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:
2008թ. հունվարի 30-ին Սյունիքի մարզի դատախազություն է դիմել ՀՀ Նախագահի թեկնածու
Լևոն Տեր-Պետրոսյանի Կապանի տարածքային նախընտրական շտաբի պետ Ռոման Նավասարդյանը և
հայտնել, որ 2008թ. հունվարի 28-ին ոստիկանության մարզային վարչության պետի
տեղակալներն ու Կապան քաղաքի ոստիկանապետը Կապանի Շահումյան 2/38 հասցեում գտնվող
շտաբից դուրս են հանել շտաբի անդամներին:
Դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ դեռևս 2008թ. հունվարի
25-ին Շահումյան փողոցի 2/38 բնակարանի սեփականատեր Մանուշակ Անտոնյանը դիմել է
Սյունիքի մարզպետին և ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետին այն մասին,
որ իրենց բնակարանը ամուսինը ժամանակավոր օգտագործման է տրամադրել իր դասընկերոջ
Գարիկին, որն էլ առանց իրեն տեղեկացնելու բնակարանը տրամադրել է Կապան քաղաքի
բնակիչ Ռ.Նավասարդյանին, իսկ վերջինս նշված բնակարանը օգտագործում է որպես
նախընտրական շտաբ:
Մ.Անտոնյանը դիմումում նշել է նաև, որ դեմ է իր բնակարանը որպես նախընտրական շտաբ
օգտագործելուն, բազմիցս դիմել է շտաբի անդամներին բնակարանը ազատելու խնդրանքով,
սակայն շտաբի անդամները հրաժարվել են բնակարանը ազատել և խնդրել է ոստիկանության
միջնորդությունը բնակարանը ազատելու համար:
2008թ. հունվարի 28-ին Մ.Անտոնյանը հերթական անգամ գնացել է իր բնակարան և այնտեղ
գործող շտաբի անդամներին խնդրել բնակարանն ազատել, սակայն նրա պահանջը չի կատարվել,
որի արդյունքում առաջացել է վիճաբանություն: Ոստիկա-նության մարզային վարչության
հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ ՀՀ Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի
նախընտրական շտաբում վիճաբանություն է առաջացել, որը կարող է վերածվել ծեծկռտուքի:
Վարչության օպերատիվ խումբը անմիջապես ներկայացել է դեպքի վայր և, բնակարանի
սեփականատեր Մ.Անտոնյանի խնդրանքով, շտաբի անդամներին դուրս հրավիրել բնակարանից:
Նախապատրաստված նյութերով հիմնավորվել է, որ ոստիկանության աշխատակիցները որևէ մեկի
նկատմամբ բռնություն չեն գործադրել, բնակարանի սեփականատիրոջ կողմից բնակարանն
ազատելու շուրջ ծագած վեճը կրել է քաղաքացիաիրավական բնույթ և 2008թ. փետրվարի 4-ի
որոշմամբ քրեական գործ հարուցելը մերժվել է՝ հանցագործության դեպքի բացակայության
պատճառաբանությամբ:
2008թ. հունվարի 26-ին ՀՀ Նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական
գրասենյակի ղեկավար Հեղինե Բիշարյանը ոստիկանության Լոռու մարզային վարչություն
դիմում է ներկայացրել այն մասին, որ անհայտ անձը հեռախոսազանգով ահաբեկել է իրենց
կողմից վարձակալած Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի թիվ 7/26 հասցեում գտնվող
բանկարանի տիրոջը, որի պատճառով վերջինս հրաժարվել է հիշյալ բնակարանը տրամադրել
իրենց:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի 7-րդ շենքի
թիվ 26 բանկարանի սեփականատեր Սուսաննա Ցոլակի Ասլիկյանը բացատրություն է տվել, որ
2008 թվականի հունվար ամսին, «Օրինաց Երկիր» կուսակցության անդամների հետ
ձեռքբերված բանավոր համաձայնության հիման վրա, բնակարանի մեկ սենյակը տրամադրել է
նրանց որպես գրասենյակ օգտագործելու համար: Գրասենյակը գործել է երկու օր, որից
հետո խնդրել է ազատել սենյակը, քանի որ Ռուսաստանի Դաշնությունում գտնվող իր
ամուսինը հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է, որ դեմ է բնակարանը վարձակալությամբ
տրամադրելուն:
Ս.Ասլիկյանը հայտնել է նաև, որ «Օրինաց Երկիր» կուսակցության անդամները բնակարանը
ազատել են իր պահանջով, իրեն ոչ ոք չի ահաբեկել, չի սպառնացել:
Նախապատրաստված նյութերով Հեղինե Բիշարյանի դիմումում նշված հանգամանքը չի
հիմնավորվել և 2008թ. փետրվարի 5-ի որոշմամբ քրեական գործ հարուցելը մերժվել է՝
հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:
2008թ. փետրվարի 6-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն մուտք է
եղել Արարատի մարզի դատախազի հաղորդումն այն մասին, որ 2008թ. փետրվարի 6-ին Երևան
քաղաքի բնակիչ Սարգիս Բորիկի Հովհաննիսյանը, որը աշխատում է ՀՀ պետական
պահպանության ծառայության 4-րդ բաժնի 1-ին բաժանմունքի պետ, ոստիկանության Արտաշատի
բաժին հաղորդում է տվել, որ ներկա է գտնվել Արտաշատ քաղաքի «Շառլ Ազնավուրի» անվան
մշակույթի պալատի հրապարակում՝ ընտրողների հետ ՀՀ Նախագահի թեկնածու Լևոն
Տեր-Պետրոսյանի հանդիպմանը: Այդ ընթացքում իրեն անծանոթ 4-5 երիտասարդներ քարեր են
նետել հավաքված մասնակիցների վրա: Ս.Հովհաննիսյանը փորձել է կանխել այդ
գործողությունները, սակայն երիտասարդները, ավելի բորբոքվելով, հարձակվել են նրա
վրա, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Միաժամանակ Մխչյան գյուղի բնակչուհի Ռայա Ստյոպայի Ասատրյանը և Արտաշատ քաղաքի
բնակչուհի Օֆելյա Խաչիկի Հովսեփյանը նույն ոստիկանության բաժնում հայտարարություն
են տվել, որ «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատի հրապարակում, ընտրողների հետ
ՀՀ Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպման ժամանակ, Լևոն Տեր-Պետրոսյանի
և մյուս հռետորների կողմից վիրավորական և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցվել
կառավարության հասցեին, որին իրենք բարձրաձայն առարկել են և այդ կապակցությամբ
միջոցառման կազմակերպիչների համախոհներից՝ անծանոթ 4-5 երիտասարդներ իրենց քաշքշել,
հարվածել և գցել են գետնին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Դեպքի կապակցությամբ Արարատի մարզային քննչական բաժնում 2008թ. փետրվարի 6-ին
հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով և
նախաքննության կատարելու համար կազմվել է քննչական խումբ: Նշանակված դատաբժշկական
փորձաքննության եզրակացություններով պարզվել է, որ նշված անձինք ստացել են
առողջությունը չքայքայող թեթեւ մարմնական վնասվածքներ:
Քրեական գործով հարցաքննվել են հայտարարություն տված անձինք՝ Ս.Հովհաննիսյանը,
Ռ.Ասատրյանը,Օ.Հովսեփյանը, ինչպես նաեւ հանրահավաքին մասնակցած 40 անձ:
Նախաքննությունը շարունակվում է:
2008թ. փետրվարի 6-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն մուտք է
եղել ՀՀ Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ա.
Արզումանյանի դիմում-առաջարկությունը՝ ՀՀ Նախագահի ընտրությունների նախապատրաստական
ժամանակահատվածում արձանագրված ընտրական իրավունքի խախտումների մասին:
Դիմումի քննարկումն ընթացքի մեջ է:
2008թ. փետրվարի 6-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն մուտք է
եղել ՀՀ Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Արտակ Զեյնալյանի
2008թ. փետրվարի 4-ի թիվ 144 հաղորդումը:
Հաղորդման հեղինակը նշել է, որ ՀՀ վարչապետի 2007թ. դեկտեմբերի 4-ի «Աշխատանքային
խումբ ստեղծելու մասին» թիվ 855-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը, Երևանի
Խորենացի թիվ 7 հասցեում, ՀՀ Նախագահի թեկնածու Ս. Սարգսյանի անունից տարաբնույթ և
զանգվածային ծառայություններ է մատուցում պետական միջոցների հաշվին և որպես
ապացույց, իր հաղորդմանը կից ներկայացրել է ՀՀ Նախագահի թեկնածուին հասցեագրված և
պետական մարմնում գրանցված 33 դիմում:
Ա.Զեյնալյանը նշել է նաև, որ բոլոր դիմումներն ըստ ձևի նույնն են, տրվել են մի
տեղից, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ միջոցառումը կազմակերպվել է Նախագահի
թեկնածուի կողմից և իր կարծիքով Վարչապետը պաշտոնեական դիրքն օգտագործում է
ծառայության շահերին հակառակ՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ
խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառում անձանց իրավունքներին և
օրինական շահերին, հասարակության կամ պետության օրիական շահերին, նշելով նաև, որ
Վարչապետի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի
հատկանիշներին:
Հաղորդումը գտնվում է քննարկման փուլում:
2008թ. փետրվարի 7-ին Երևան քաղաքի բնակիչ Աղվան Հակոբյանը ՀՀ ոստիկանության
Նոր-Նորքի բաժին հաղորդում է տվել, որ 2008թ. փետրվարի 7-ին՝ ժամը 19:10-ի
սահմաններում, Նոր-Նորքի 4-րդ զանգվածի թիվ 15 շենքի մոտակայքում, ՀՀ Նախագահի
թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի նախընտրական բուկլետներ բաժանելու ընթացքում իրեն են
մոտեցել հինգ անծանոթ անձինք և, տեղեկանալով, որ բաժանում է ՀՀ Նախագահի թեկնածու
Լ. Տեր-Պետրոսյանի նախընտրական բուկլետները, նրանցից մեկը հայհոյանք է տվել
թեկնածուի հասցեին, իսկ երկուսն էլ հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին,
որից հետո ինքը դիմել է փախուստի:
Փախչելու ընթացքում զանգահարել է նույն գործողությունները կատարող իր ընկերոջը և
նրանից նույնպես տեղեկացել է, որ անհայտ անձիք նրան էլ են ծեծի ենթարկել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Ա. Հակոբյանին և Հ. Գրիգորյանին ծեծի ենթարկող
անձանց ինքնությունը չի պարզվել: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Նյութերի քննարկումը շարունակվում է:
2008թ. փետրվարի 9-ի լույս 10-ի գիշերն անհայտ անձը, պատուհանի ապակին կոտրելու
միջոցով, դյուրավառ հեղուկով լցված ապակյա տարա է նետել Երևանի Հաղթանակ թաղամասի
6-րդ փողոցի թիվ 31 հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետական կուսակցության
Մալաթիա-Սեբաստիա համայնքի «Հաղթանակ» թաղամասի տարածքային գրասենյակ, որտեղ
տեղակայված է ՀՀ Նախագահի թեկնածու Ս.Սարգսյանի նախընտրական շտաբը: Բռնկված կրակից
այրվել են պատուհանի տակ դրված ակումբային աթոռը և ստվարաթղթե արկղը:
Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնի կողմից 2008թ. փետրվարի
10-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի
1-ին կետով:
Քրեական գործով կատարվել է դեպքի վայրի զննում, հարցաքննվել են մի շարք վկաներ,
նշանակվել են հրդեհատեխնիկական, դատաքիմիական, դատաապրանքագիտական
փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
2008թ. փետրվարի 11-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Մարտունու
բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է Մարտունի քաղաքի մի շարք շենքերի
պատերին փակցված խուլիգանական բնույթի հայհոյանքներով թռուցիկներ՝ ուղղված ՀՀ
Նախագահի թեկնածու Ս.Սարգսյանի և Մարտունի քաղաքի մի շարք պաշտոնատար անձանց
հասցեին:
Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Մարտունու քննչական բաժանմունքի կողմից 2008թ.
փետրվարի 11-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի
1-ին մասով, կատարվում է նախաքննություն:
2008թ. փետրվարի 11-ին՝ ժամը 11-ի սահմաններում, դիտավորությամբ հրկիզվել է
Ազատության թիվ 12 հասցեում գտնվող ՀՀ Նախագահի թեկնածու Ս.Սարգսյանի նախընտրական
շտաբի մուտքի դուռը, որով պատճառվել է զգալի չափի գույքային վնաս:
Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում 2008թ. փետրվարի
11-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի
1-ին կետով:
Քրեական գործով կատարվել է դեպքի վայրի զննում, հանձնարարություններ են տրվել ՀՀ
ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնին, հարցաքննվել են մի շարք վկաներ, նշանակվել
են քրեագիտական և ապրանքագիտական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
ԶԼՄ-ներում զետեղված հրապարակումներ
«Հայք» օրաթերթի 2008թ. հունվարի 17-ի համարում «Ընտրակաշառք՝ ժողովրդի հաշվին»
վերտառությամբ հոդվածում նշվել է, որ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Աշոտ Աղաբաբյանի
հրահանգով, նրա դրածոները Շիրակի մարզում ցուցակագրում են քաղաքացիներին և Սերժ
Սարգսյանի օգտին քվեարկելու համար պատրաստվում են բաժանել 10-20 հազար դրամի չափով
ընտրակաշառք:
Հոդվածում արծարծված փաստի կապակցությամբ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ
նշված տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում և 2008թ. հունվարի 30-ի
որոշմամբ քրեական գործ հարուցելը մերժվել է՝ հանցագործության դեպքի բացակայության
պատճառաբանությամբ:
«Առավոտ» օրաթերթի 2008թ. հունվարի 18-ի համարում «Ընտրակաշառք են խոստանում»
վերտառությամբ հոդվածում նշվել է, որ «ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի Շիրակի մարզային
կառույցի պատասխանատու Մուրադ Գրիգորյանը տեղեկության, իրենց գրասենյակներ բազմաթիվ
ահազանգեր են հնչել այն մասին, որ թիվ 33 ընտրատարածքում ընտրակաշառքներ բաժանելու
նպատակով սկսվել է բացահայտ ցուցակագրում և Մ.Գրիգորյանի հավաստմամբ ընտրակաշառք
բաժանողները ԱԺ ընտրությունների ժամանակ այդ տեղամասում մեծամասնականով առաջադրված
հանրապետական կուսակցության թեկնածու Աշոտ Աղաբաբյանի օգտին աշխատած նույն մարդիկ
են»:
Հոդվածում արծարծված փաստի կապակցությամբ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ
նշված տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում և 2008թ. հունվարի 30-ի
որոշմամբ քրեական գործ հարուցելը մերժվել է՝ հանցագործության դեպքի բացակայության
պատճառաբանությամբ:
«Հայկական ժամանակ» օրաթերթի 2008թ. հունվարի 19-ի համարում «Բիրիքով ձայն են
գնում» վերտառությամբ հոդվածում նշվել է, որ «ՀՀԿ-ն արդեն սկսել է ձայներ գնելու
գործընթացը և ըստ թերթի տեղեկությունների, մի քանի օր է կուսակցության
ներկայացուցիչները Գյումրիում, տնետուն ընկած, գյումրեցիներին յուրաքանչյուրի ձայնի
համար առաջարկում են 10 հազարական դրամ, իսկ այդ գումարի դիմաց հանրապետականները
բնակիչներից ընդամենը անձնագրի տվյալներն են «խնդրում», ինչպես նաև ազնիվ խոսք, որ
քվեարկելու են Սերժ Սարգսյանի օգտին»:
Նախապատրաստված նյութերով հոդվածում արծարծված փաստերը չեն հիմնավորվել և 2008թ.
հունվարի 30-ին քրեական գործ հարուցելը մերժվել է՝ հանցագործության դեպքի
բացակայության պատճառաբանությամբ:
«Հայկական Ժամանակ» օրաթերթի 2008թ. հունվարի 22-ի համարում «Նույն ձևով»
վերտառությամբ հոդվածում նշվել է, որ »Երևանի Շենգավիթի բազմաթիվ բնակիչներ
ահազանգում են, որ իրենց թաղապետ Սարգիս Հովհաննիսյանի հանձնարարությամբ Շենգավիթ
համայնքի համատիրության աշխատակիցները համայնքում անձնագրահավաք են սկսել:
Մասնավորապես, վերջիններս Շենգավիթ համայնքի բնակիչներին յուրաքանչյուր անձնագրի
դիմաց առաջարկում են կամ 5000-ական դրամ, կամ էլ փոխհատուցել կոմունալ
վճարումները»:
Հոդվածում արծարծված փաստի կապակցությամբ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ
նշված տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում և 2008թ. հունվարի 31-ի
որոշմամբ քրեական գործ հարուցելը մերժվել է՝ հանցագործության դեպքի բացակայության
պատճառաբանությամբ:
«Հայոց Աշխարհ» օրաթերթի 2008թ. հունվարի 22-ի համարում «ԼՏՊ-ին գյուղից վռնդել են»
վերտառությամբ հոդվածում նշվել է, որ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս
Մակեյանը Փանիկ գյուղում յուրաքանչյուր քվեի համար գյուղացիներին խոստացել է 100-ից
200 դոլար:
Հոդվածում արծարծված փաստի կապակցությամբ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ
նշված տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում՝ «Հայրենիք» կուսակցության
նախագահ Պետրոս Մակեյանը ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին
քվեարկելու համար Փանիկ գյուղում գյուղացիների հետ հանդիպումներ չի ունեցել,
քարոզարշավ չի կազմակերպել, գյուղացիներին 100-200 ԱՄՆ դոլար կամ որևէ այլ գումար
չի խոստացել:
Նախապատրաստված նյութերով 2008թ. հունվարի 30-ի որոշմամբ քրեական գործ հարուցելը
մերժվել է՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:
«Հայոց Աշխարհ» օրաթերթի 2008թ. հունվարի 23-ի համարում «Տեր-Պետրոսյանը կաշառք է
բաժանում» վերտառությամբ հոդվածում նշվել է, որ «Լ.Տեր-Պետրոսյանի նախընտրական
շտաբին կցված մի խումբ երիտասարդներ շրջել են Երևանի տարբեր բուհերով և ում
կարողացել են գտնել տվյալ բուհում, գումար են առաջարկել Տեր-Պետրոսյանի
հանրահավաքին մասնակցելու համար» և Երևանի տնտեսագիտական համալսարանի ուսանողական
խորհրդի անդամներից մեկի պատմածի համաձայն, «առավոտյան ժամը 11-ի սահմաններում
իրենց են մոտեցել երեք երիտասարդ և գումար են առաջարկել երեկվա հանրահավաքին
մասնակցելու ու Տեր-Պետրոսյանի «DVD»-ները բաժանելու համար»:
Նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություն է տվել Երևանի տնտեսագիտական
համալսարանի ուսանողական խորհրդի փոխնախագահ Հովիկ Գրիգորյանը և հայտնել, որ
«2008թ. հունվարի 22-ին իրեն են մոտեցել երեք անձնավորություն, որոնց նախկինում
ինքը չի ճանաչել և առաջարկել են գումար՝ Լ.Տեր-Պետրոսյանի հանրահավաքին մասնակցելու
համար ուսանողներ հավաքելու, Լ.Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավի «DVD»-ները
բաժանելու համար, սակայն ինքը բացառել է իր կողմից նման գործողություն կատարելը,
պատճառաբանելով, որ առաջին հերթին համալսարանն արգելում է քաղաքական քարոզչությունը
և երկրորդն էլ՝ անձամբ հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կուսակցության
անդամ:
«Հայոց Աշխարհ» օրաթերթի գլխավոր խմբագիր Գ.Մկրտչյանը հայտնել է, որ օրաթերթում
տպագրված «Տեր-Պետրոսյանը կաշառք է բաժանում» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ
խմբագրությունը որևէ այլ տեղեկատվության չի տիրապետում:
Նախապատրաստված նյութերով 2008թ. փետրվարի 5-ին քրեական գործ հարուցելը մերժվել է՝
հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:
«Ազատություն» ռադիոկայանի 2008թ. հու
