ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Եթե չես կարողանում ապացուցել, բաց թող
Հայաստանի հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 30 տոկոսով ավելի շատ դիմումներ է ստացել եւ եթե 2007-ի առաջին վեց ամիսներին դրական ելք էր ունեցել 36 դիմում, ապա այս տարի՝ 87, դիմումների քանակը աճը վկայում է, որ մարդկանց վստահությունն է աճել, բայց մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը բավարար չէ, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:
Արմեն Հարությունյանը ասաց, որ մարդու իրավունքների պաշտպանության վիճակը էլ ավելի վատ է մարզերում եւ այս խնդիրը լուծելու համար օմբուդսմենը եւ նրա ներկայացուցիչները պարբերարար այցելում են մարզեր:

Իսկ թվերով պատկերը հետեւյալն է. ՀՀ օմբուդսմենը 2008-ի առաջին կիսամյակում ստացել է 1768 դիմում՝ 575-ը՝ գրավոր: 32-ը դիմում կոլեկտիվ է՝ ընդահուր՝ 1079 դիմումատու: Այնպես որ օմբուդսմենին դիմած քաղաքացիների քանակը՝ 2815: Դիմումատուները հիմնականում դժգոհ են ոստիկանությունից՝ 229 դիմում, 137 քաղաքացի, դատարաններից՝ 64 դիմում, 64 քաղաքացի, Երեւանի քաղաքապետարանից՝ 47 դիմում, 255 քաղաքացի, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից՝ 37 դիմում, 66 քաղաքացի, դատախազությունից՝ 32 դիմում, 100 քաղաքացի, հատուկ քննչական ծառայությունից՝ 22 դիմում, 300 քաղաքացի եւ այլն:
Քաղաքացիները մեծ մասը՝ 132 դիմում, Պաշտպանին տեղեկացրել է, որ խախտվել է ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածով քաղաքացուն տրված իրավունքը՝ «յուրաքանչյուր ոք ազատ է կատարելու այն, ինչ արգելված չէ օրենքով եւ չի խախտում այլոց իրավունքները»: Մնացած բողոքները վերաբերում են իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների, բավարար կենսամակարդակի, ազատության եւ անձեռնմխելության, սեփականության, հրապարակային դատական քննության եւ այլ իրավունքների վերաբերյալ են:
Արմեն Հարությունյանը արդեն լրագրողների հարցերին ի պատասխան ասաց, որ մարտի մեկի դեպքերը ուսումնասիրող հանձնաժողովին կմասնակցի հիմնակում իր ներկայացուցչի մակարդակով, բայց ուրախ է, որ հանձնաժողովը փորձում է ստանալ այն հարցերի պատասխանները, որ ներկայացված են մարտի մեկի դեպքերի վերաբերյալ ՄԻՊ արտահերթ զեկույցում: Ընդդիմությունը հանձնաժողովի աշխատանքներին չի մասնակցում: Արմեն Հարությունյանը կարծում է, որ հանձնաժողովի աշխատանքները կշահեին, եթե ներկայացված լիներ շատ ավելի լայն քաղաքական սպեկտր: Նույն մարտի մեկի դեպքերից հետո կալանավորված անձանցից շատերի հետ քննչական գործողություններ չեն կատարվում, իսկ ՀՀ գլխավոր դատախազն էլ հայտարարել է, որ դժվար է գտնել չեզոք վկա: Այս առիթվ Արմեն Հարությունյանը հիշեցրեց մեր Սահմանադրության պահանջը. «դու պետք է ապացուցես, որ նա մեղավոր է, նա չպետք է ապացուցի, որ անմեղ է: Եթե չես կարողանում ապացուցել, բաց թող»: Ի դեպ, Արմեն Հարությունյանը հրավիրված է եղել ՀՀ գլխավոր դատախազի որդու հարսանիքին, բայց չի գնացել:
Տեղեկացրել ենք, որ Արմեն Հարությունյանը ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից հինգ հոգանոց թիկազոր էր ուզել, ԱԱԾ-ն էլ առաջարկել էր հիմավորումներ եւ փաստեր ներկայացնել: Այս առթիվ Արմեն Հարությունյանը նկատեց, «եթե կարծում են որ մարդու իրավունքների պաշպանը պաշտպանված է, խնդիր չունենք, եթե կարծում են, որ պետք է հիմնավորումներ ներկայացնենք՝ անելիք չունենք»:
Անցած ասուլիսներից մեկում Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակել էր մի փաստաթուղթ, որի գոյությունը ոչ ոք չհերքեց., ՀՀ հատուկ քննչական ծառայության պետը Վայոց Ձորի դատախազին գրել էր որ հարկ է հարցաքննել Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմակիցներին, լսել նրանց հեռախոսային խոսակցությունները, ստուգել թե ինչ գույք ունեն եւ այլն: Այս առթիվ Արմեն Հարությունյանը նամակ է գրել ՀՀ ՀՔԾ պետին, ուր նկատել է «քննչական հանձնարարությունը չի կարող տրվել դատախազին, նրա հասցեատերը պետք է լինի նախաքննության կամ հետաքննության մարմինը: ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում նման խնդանքով դատախազին դիմելու հնարավորություն: Անհրաժեշտ է պարզել, թե Վայոց Ձորի դատախազը ինչպիսի գործողություններ է իրականացրել այդ հանձնարարության հիմա վրա, տվել է արդյոք ցուցումներ ոստիկանությանը: Եթե այո, ապա դրանք անօրինական են, քանի որ նա տվյալ գործով հսկող դատախազ չէ եւ չի կարող ներգրավվել գործի մեջ նման քննչական հանձնարարության հիման վրա»:
Վիճակագրությունը ամբողջությամբ կարող եք գտնել
Մարդու իրավունքների պաշտպանի ինտերնետ էջում։
