ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ի պաշտպանություն Սեւանի
96 հասարակական կազմակերպություն ի պաշտպանություն Սեւանի հայտարարություն են
տարածել
«Մենք` Հայաստանի Հանրապետության ներքոստորագրյալ
քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս հայտնում ենք մեր խորը
մտահոգությունը և վրդովմունքը Հայաստանում շրջակա միջավայրի վերաբերյալ վերջին
ժամանակաշրջանում ընդունվող որոշումների ապազգային բնույթի և անօրինական
գործընթացների կապակցությամբ, մասնավորապես նկատի ունենալով 2008թ. օգոստոսի 14-ին
ՀՀ ազգային ժողովի կողմից ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ընդունված` Սևանա լճից
ջրի բացթողումները մինչև 360 մլն խորանարդ մետր (նախորդ տարիների համեմատ 2 անգամ
ավելի) ավելացնելու մասին որոշումը:
Հիշեցնում ենք, որ Սևանա լիճը Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի քաղցրահամ
ջրի ռազմավարական պաշարն է և դրա օգտագործումը պետք է բացառապես բխի նրա` որպես
խմելու ջրի աղբյուրի պահպանման նպատակից` հաշվի առնելով խմելու ջրի սղությունը ողջ
աշխարհում: Սևանա լճի մակարդակի բարձրացման խոչընդոտումը ցանկացած նկատառումներով
կարող է սպառնալ Սևանի ողջ էկոհամակարգին:
Համոզված ենք, որ Սևանա լճից ջրի բացթողումների ավելացումը և, հետևաբար, լճի
մակարդակի իջեցումը բխում է մի խումբ մարդկանց շահերից: 2008թ. օգոստոս ամսին
ընդունված որոշումը կարող է նախադեպ հանդիսանալ հաջորդ տարիներին ևս վերադառնալու
նույն հարցին և տարբեր պատրվակներով խոչընդոտելու Սևանա լճի մակարդակի բարձրացումը:
Դրան են ուղղված Սևանա լճի ափերի մաքրման աշխատանքների դանդաղումը, Որոտան-Արփա
թունելի գործարկման հետաձգումը, ավտոմայրուղիների վերանորոգման հապաղումները,
արտակարգ եղանակային պայմանների շահարկումը, «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքը փոփոխելու
վերաբերյալ առաջարկությունները և այլն:
Տարակուսանք ենք հայտնում Սևանա լճի փորձագիտական հանձնաժողովի «փորձագիտական
եզրակացության» կապակցությամբ և կասկածի տակ դնում լճի մակարդակի իջեցման և լճի
բացասական հաշվեկշռի հանգեցնող բացթողումներին հավանություն տվող «փորձագետների»
անկախությունն ու անկաշառությունը:
Արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետության տարբեր կառույցների կողմից ստեղծված
տարբեր խորհուրդներում ու հանձնաժողովներում հասարակության ներկայացուցիչների
ներգրավումը, փաստացիորեն, հանդիսանում է ժողովրդավարության ու թափանցիկության
իմիտացիա: Երկրի համար ռազմավարական կարևորագույն ռեսուրսի համար ճակատագրական
նշանակության որոշումը չի ներկայացվել և քննարկվել նույնիսկ այնպիսի կառույցներում,
ինչպիսիք են` երկրի կայուն զարգացումն ապահովելու և տնտեսական, սոցիալական ու
բնապահպանական խնդիրները հավասարակշռելու նպատակով ՀՀ վարչապետին կից ստեղծված
Կայուն զարգացման խորհուրդը կամ շրջակա միջավայրին առնչվող որոշումների ընդունման
գործընթացում հանրության մասնակցությունն ապահովելու նպատակով ՀՀ բնապահպանության
նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ հիմնված Օրհուսի
կենտրոնի Փորձագետների խորհուրդը:
Հայտարարում ենք, որ Սևանա լճից ջրառի կրկնապատկման վերաբերյալ որոշումը ՀՀ
կառավարության և ՀՀ ազգային ժողովի կողմից ընդունվել է առանց ջրառի պահանջարկի
բազմակողմանի ու գիտական ուսումնասիրության և հիմնավորման, առանց նման միջոցառման
արդյունքում հնարավոր էկոլոգիական վնասների գնահատման, առանց շահագրգիռ կողմերի`
այդ թվում` Սևանա լճի առափնյա գյուղերի բնակչության պատշաճ իրազեկման ու ներգրավման:
Այդ որոշման արդյունքում խախտվում են ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածը, ՀՀ Ջրային
օրենսգրքի 5-րդ հոդվածը, «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը, «Շրջակա
միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածը և ՄԱԿ-ի
Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Շրջակա միջավայրի հարցերով տեղեկատվության
մատչելիության, որոշումների ընդունման գործընթացում հասարակության մասնակցության և
արդարադատության մատչելիության մասին» (Օրհուսի) կոնվենցիայի 4-րդ, 7-րդ և 8-րդ
հոդվածները:
Դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից վարվող շրջակա
միջավայրին առնչվող քաղաքականությունը և գտնում, որ նրանք չեն կատարում ՀՀ
Սահմանադրությամբ ամրագրված իրենց պարտավորությունը` ապահովելու շրջակա միջավայրի
պահպանությունն ու վերականգնումը և բնական պաշարների ողջամիտ օգտագործումը:
Պահանջում ենք`
- ՀՀ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման
միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում անհապաղ
վերականգնել 170 մլն խորանարդ մետր ջրառի առավելագույն շեմը, որը սահմանվել է ոչ թե
մեկ-երկու կառույցների կողմից ներկայացված կասկածելի հիմքերի, այլ գիտահետազոտական
ինստիտուտների բազմամյա ուսումնասիրությունների արդյունքում, - հայտնաբերել և հանրությանը տեղեկացնել, թե ինչ պատճառներով է առաջացել ջրի
սակավության խնդիր Արարատյան դաշտավայրում, ինչպես է ծախսվել Ազատ ու Ապարան
ջրամբարների ջուրը 2008-ին, - ձեռնարկել անհապաղ միջոցառումներ Սևանա լճի ափերը իրավախախտումներով կառուցված
շինություններից ազատելու, լիարժեք մաքրելու և ջրի մակարդակի բարձրացմանը
նախապատրաստելու ուղղությամբ, - բացահայտել ՀՀ օրենսդրության խախտումները և պատասխանատվության ենթարկել
մեղավորներին, մասնավորապես, կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավված պաշտոնատար և
այլ անձանց:
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի քաղաքացիական հասարակության ակտիվ զանգվածը
ներկայացնող ներքոստորոգյալ կազմակերպություններիս համար Հայաստանի Հանրապետության
պետական կառույցների հետ շրջակա միջավայրի հետ կապված հարցերով հնարավոր կլինի
համագործակցել այն դեպքում, եթե`
- ստանանք վերը շարադրված մեր պահանջների պատշաճ արձագանքը.
- համոզվենք, որ ՀՀ կառավարությունը շրջակա միջավայրի հետ կապված որոշումների
կայացման գործընթացներում ցուցաբերում է քաղաքական կամք և գործում ՀՀ
օրենսդրությանն ու միջազգային պարտավորություններին համապատասխան. - վստահ լինենք, որ պետական կառույցները իրապես հաշվի են նստում հասարակական
կազմակերպությունների կարծիքների ու առաջարկությունների հետ և ոչ թե վերածում նրանց
մասնակցությունը իմիտացիայի:
Ստորագրություններ.
- «Ա.Դ.Սախարովի անվ. մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ
- «Ա.Դ.Սախարովի անվան Մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն,
Գեղարքունիքի տարածքային մասնաճյուղ» ՀԿ - «Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության Շիրակի տարածաշրջանային
մասնաճյուղ» ՀԿ - «Ահազանգ» հայ փախստականների ՀԿ
- «Աջակից» ԲՀԿ
- «Առաջնորդություն» ՔՀԶԿ ՀԿ
- «Աստղացոլք» հաշմանդամ երեխաների ծնողների ՀԿ
- «Արազա» բարեգործական ՀԿ
- «Արաքս կենտրոն» ԲՀԿ
- «Արեգունի» ՀԿ
- «Բարի հույս» սոցիալական, հաշմանդամ երեխաների առողջության աջակցության ՀԿ
- «Բիոսոֆիա» առողջապահության, բնապահպանության և գյուղատնտեսության զարգացման
կենտրոն» ՀԿ - «Բլեջան» Բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ
- «Բնատաճար» հասարակական միավորում
- «Բուրգ» բնապահպանական երիտասարդական ՀԿ
- «Գալակսի» սոցիալական էկոլոգիական ՀԿ
- «Գավառ «Բիզնես կենտրոն»« ՀԿ
- «Գավառի ԲՏՀ Օրհուս կենտրոն»
- «Գավառի ռուսական համայնք»
- «Գեղամա» երիտասարդական տարածքային ասոցացիա ՀԿ
- «Գեղարքունիքի մարդու իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ
- «Գեղարքունիքի մարզի Առևտրաարդյունաբերական պալատ»
- «Գեղարքունիքի մարզի «Բարեկամություն» ազգերի փոքրամասնությունների կանանց» ՀԿ
- «Գեղարքունիքի մարզի Վարդենիսի «Ձգտում»« ՀԿ
- «Գեոֆոն» ՀԿ
- «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն»
- «Դափնեճյուղ» ՀԿ
- «Երաշխիք» ՔՀԿ ՀԿ
- «Երիտասարդ դասավանդողների միություն» ՀԿ
- «Երիտասարդական կառույց» մասնաճյուղ
- «Երկիր մոլորակ» մարդու և շրջակա միջավայրի իրավական պաշտպանության ՀԿ
- «Զարթոնք-89» ՀԿ
- «Զոլաքարի կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ
- «Էկոգլոբ» ՀԿ
- «Էկոդար» ՀԿ
- «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ
- «Էկոլոգիական կենսակայունություն» ՀԿ
- «Էկոլուր» ՀԿ
- «Էկոտուրիզմի ասոցիացիա» ՀԿ
- «էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամ
- «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ
- «Թռչնասերների կենտրոն» ՀԿ
- «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
- «Ժամանակի հայացքից» ՀԿ
- «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ
- «Լիկիդոն» ՀԿ
- «Լիճքի Կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ
- «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ
- «ԽորանԱրդ» ինտելեկտուալ կենտրոն» ՀԿ
- «Կայունություն և առաջընթաց» ՀԿ
- «Կանայք և ժողովրդավարություն» ՀԿ
- «Կանանց հանրապետական խորհուրդ» ՀԿ
- «Կապուտաչյա Սևան» ՀԿ
- «KASA» հիմնադրամ
- «Կրթության ասպարեզ» ՀԿ
- «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ
- «Համայնքային նախաձեռնությունների և քարոզչությունների կենտրոն» ՀԿ
- «Հայ կամավորների համախմբում» հասարակական նախաձեռնություն
- «Հայաստանի երիտասարդական ակումբների ֆեդերացիա» ՀԿ
- «Հայաստանի կանաչների միություն» ՀԿ
- «Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ
- «Հայաստանի ճարտարապետների միություն» ՀԿ
- «Հայկական բուսաբանական ընկերություն» ՀԿ
- «Հայկական աշխարհագրական ընկերություն» ՀԿ
- «Հայկական էկոլոգիական բարեգործական հիմնադրամ» ՀԿ
- «Հայկական Կարիտաս» ԲՀԿ
- «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ
- «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ
- «Հույսի կամար» ՀԿ
- «Մանկուց հաշմանդամների մայրերի խորհուրդ» ՀԿ
- «Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ» ՀԿ
- «Մարտունու «Տաթև» մարզամշակութային և ձեռնարվեստի» ՀԿ
- «Լրագրողների «Աժդահակ» ասոցացիայի Գավառի մասնաճյուղ» ՀԿ
- «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ
- «Մեղվիկ» ՀԿ
- «Մենք» երիտասարդական միություն
- «Մենք պլյուս» ՀԿ
- «ՄԷԿ» մշակութային էքսպերիմենտալ կենտրոն» ՀԿ
- «Ն.Գետաշենի Կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ
- «Նոր բնօրրան» սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացման» ՀԿ
- «Նոր հայացք» ՔՀԿ ՀԿ
- «Նոր սերունդ» ՀԿ
- «Շիրակ կենտրոն» ՀԿ
- «Շողեր» միություն» ՀԿ
- «Պետական կարիքների զոհեր` ի պաշտպանություն ժողովրդավարության» ՀԿ
- «Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոն» ՀԿ
- «ՌԵՈՐ» ՀԿ
- «Սբ. Սանդուխտ տիկնանց միություն» ՀԿ
- «Սիրարփենի» կանանց ՀԿ
- «Սրբազան հող» ԲՀԿ
- «Սևանի կանանց տարածաշրջանային ասոցացիա» ՀԿ
- «Վարդենիսի երիտասարդական մարդկանց քրիստոնեական ասոցիացիա» ՀԿ
- «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ
- «Ցոլինե» ԲՄԻ ՀԿ
- «Փաստաբաններ հանուն մարդու իրավունքների» ՀԿ
- «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն»
