ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Միացում» ազգային նախաձեռնության անդրանիկ ուղերձը հայությանը
Մտավորական, ազատամարտիկ, իրավապաշտպան եւ այլ
մասնագիտությունների տեր եւ մեր հանրությանը քաջածանոթ մի խումբ մարդիկ՝ Ժիրայր
Սեֆիլյան, Զարուհի Փոստանջյան, Տիգրան Խզմալյան, Գրիզելդա Ղազարյան, Սեդա Մելիքյան,
Ալեքսանդր Քանանյան, Ալեք Ենիգոմշյան, Հրանտ Տեր–Աբրահամյան, 1988–ին ստեղված «Ղարաբաղ»
կոմիտեի նախադեպով եւ «Ղարաբաղ» կոմիտեի «Միացում» կարգախոսը որդեգրելով ձեւավորել
են «Միացում» նախաձեռնությունը, նպատակ ունենալով հասնել Հայաստանի եւ Արցախի
միավորմանը։ Արցախի անկախության ճանաչումը կարող է լինել այս նպատակին հասնելու
միջանկյալ հարգրվան։ Նախաձեռնության հեղինակները այսօր տարածել են իրենց առաջին
հայտարարությունը։
«Միացոuմ» ազգային նախաձեռնության անդրանիկ ուղերձը հայությանը
30-ը հոկտեմբերի 2008թ.
Ի նկատի ունենալով արցախյան հակամարտության այսպես կոչված «մադրիդյան
սկզբունքների» հիման վրա. մոտալուտ կարգավորման վերաբերյալ շրջանառվող
տեղեկությունների և քաղաքական գործընթացների լրջությունը՝ մենք, «Միացում» ազգային
նախաձեռնության մասնակիցներս, հանդես ենք գալիս հայությանն ուղղված հետնյալ
ուղերձով.
Քսան տարի առաջ հայության ընդհանրական գիտակցության զարթոնքի, անդրդվելի կամքի և
ազատարար ոգու կենսագործմամբ սկզրնավոբվել է Հայոց պետականության վերականգնման
շրջանը, որը նշանավորվել է Հայաստանի անկախության վերահաստատմամբ և նրա տարածքների
մի մասի ազատագրմամբ։ Գերագույն զոհողությունների գնով ձևավորվել է Հայաստանի
ռազմաքաղաքական անվտանգության ներկայիս համակարգը, որը Հայաստանի պաշտպանվածության,
անարգել տնտեսական զարգացման և բնակչության ֆիզիկական գոյության միակ իրական
երաշխիքն է։
Այսուհանդերձ, Հայաստանի պաշտոնական դիվանագիտությունը, հիմնված չլինելով պետական
անվտանգության իրողությունների սթափ և իրապաշտական գնահատման վրա, դիվանագիտական «ճկունության»
կեղծ անվան ներքո շարունակում է անհեթեթ ուղեգիծը, որի պատճառով Հայաստանը
պարբերաբար, հայտնվում է արտաքին ճնշումների և սեփական անվտանգությունն ամբողջապես
խարխլելու. սպառնալիքի առջև։
Հայաստանի արտաքին քաղաքականության ցայսօր արձանագրած փաստացի սնանկությունը բխում
է հայոց դիվանագիտության արմատապես անսկզբունք, անհետևողական և երկչոտ վարքագծից,
ինչպես նաեւ երկրի ռագմաքաղակական անվտանգությունը՝ սեփական իշխանության պահպանման
և լեգիտիմացման դիմաց զոհաբերելու, քաղաքական որոշ գործիչների ե օլիգարխիկ
խմբակային ուժերի ոտնձգություններից։
Հայաստանի և նրա անօտարելի մաս հանդիսացող Արցախի անվտանգության ողջ համակարգը
խարսխված է հակամարտության արդյունքներով ձևավորված ռազմաքաղաքական և տարածքային
այժմյա իրողությունների հիման վրա։ Տարածքային նվազագույն զիջումն իսկ հանգեցնելու
է հրադադարի բուն երաշխիքը հանդիսացող և Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները գսպող
ուժերի փխրուն փոխհավասարակշռության խախտմանը, ներկայիս ռազմաքաղաքական
անվտանգության համակարգի ամբողջական փլուզմանը և, այսու իսկ, Ադրբեջանի կողմից
ռազմական, գործողությունների վերսկսման անխուսափելիությանը։
Հայաստանի որևէ իշխանություն պետք է իսպառ հրաժարվի Հայաստանի ազատագրված տարածքի
ամբողջականությունը վտանգելու և երկրի պաշտպանական համակարգը ոչնչացնելու գնով
իշխանական լծակները և տնտեսական ապօրինի մենաշնորհային արտոնությունները պահպանելու
անիրագործելի մտադրությունից։ Հայաստանի քաղաքական դաշտը պետք է որդեգրի սթափ և
լրջմիտ կեցվածք՝ երկրի տարածքային և ռազմական անվտանգության նկատմամբ ներքին և
արտաքին ցանկացած ոտնձգություն կանխելու, բացառելու եւ պատժելու ուղղությամբ։
Հայաստանի իշխանությունը պետք է անհապաղ և ընդմիշտ հրաժարվի Հայաստանի գոյությունն
ու կենսական շահերը ապաշնորհ դիվանագիտությամբ վտանգելու 1991-2008 թթ. անհեթեթ
ավանդույթից։ Հայոց Հայրենիքի ազատագրված տարածքի ամբողջականությունը գերագույն
պետական արժեք է, որը վեր է և գերակա՝ քաղաքական պատեհապաշտության, տնտեսական
նպատակահարմարության կամ անհատական իշխանատենչության նկատառումներից։ Հայաստանի
ազատագրված տարածքը չհանձնելու ցանկացած իշխանության հավաստիացումների
ճշմարտացիությունն ուղիղ համեմատական է նրա վարած վերաբնակեցման քաղաքականության
արդյունավետությանը։
Հայաստանի անկախությունը ե ազատագրված միացյալ Արցախն այլևս անշրջելի իրողություն է։ Այսօր լքենք, վերստին տեր կանգնելով հայոց հաղթանակող ավանդին և ոգուն, վերահաստատում ենք ՝ Հայոց ազատագրված տարածքի սրբազան ամբողջականությունը պաշտպանելու, ազատագրված շրջանները վերաբնակեցնելու և երկրում Հայոց
քաղաքակրթության անանցանելի արժեքների հիման վրա արդար, սահմանադրական և
ժողովրդավարական պետություն կերտելու մեր մշտնջենավոր վճռականությունը։
