ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հասարակական կազմակերպությունների հայտարարությունը
07. 05. 2009 թ.
Հայաստանում լրագրողներին ահաբեկելն ու ծեծելն արդեն hասարակական աղետի են վերածվում: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ հարձակումն է իրականցվում լրատվամիջոցի ներկայացուցչի վրա: Այս անգամ թիրախ դարձավ «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Նվեր Մնացականյանը, որին դարանակալել են իր տան մոտ եւ ծեծել: Լրագրողը վստահ է, որ ինքը բռնության է ենթարկվել իր մասնագիտական գործունեության համար:
Դատապարտելով այս հանցագործությունը՝ մենք, միաժամանակ, չէինք ցանկանա, որ սա դառնար մեղավորներին բացահայտելու եւ պատժելու հերթական կոչ: Միայն կոչերով բռնությունների ալիքին վերջ չի տրվելու. անհրաժեշտ են արմատական եւ արդյունավետ քայլեր: Իսկ այդ քայլերը պիտի անեն, առաջին հերթին, իշխանությունները, իրավապահ մարմինները, որոնց անգործությունը, բոլոր նախորդ դեպքերը բացահայտելու անկարողությունն ավելի ու ավելի լկտի եւ սանձարձակ են դարձնում ազատ խոսքն իբրեւ նշանակետ ընտրած հանցագործներին:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Երեւանի մամուլի ակումբ
ԶԼՄ-ների աջակցության «Ինտերնյուս» ՀԿ
Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան
«Ֆեմիդա» ՀԿ
«ԹԻՄ հետազոտությունների կենտրոն» ՀԿ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Վանաձորի մամուլի ակումբ
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Հայաստանի հելսինկյան կոմիտե
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
