ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
FIDH-ի նախագահ Սուեր Բելասենի հայտարարությունը FIDH-ի 37-րդ համագումարի նախօրեին

Փարիզ, 2010, մարտի 24 ՝ 2010 թ. ապրիլի 6-10 Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) և իր Երևանյան գործընկեր Քաղաքացիական հասարակության ինստիտուտ կազմակերպության կողմից կազմակերպվող FIDH-ի 37-րդ համագումարի և ֆորումի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։ Ավելի քան 250 մասնակիցներ հաստատել են իրենց ներկայությունը և ակնկալվում են այլ մասնակցության հաստատումներ։ FIDH-ը՝ Քաղաքացիական հասարակության իսնտիտուտ, Հայաստանի հելսինկյան կոմիտե, Համագործացկություն հանուն ժողովրդավարության կենտրոնի և Ընդդեմ իրավական կամայականության կազմակերպությունների հետ համատեղ ուրբաթ օրը հրապարակել է Հայաստանում արդարադատության իրականացմանը նվիրված փաստաթուղթը։
«Ես շատ ուրախ եմ, որ մենք հրապարակել ենք «Արդարադատության իրականացումը Հայաստանում» փաստաթուղթը հայստանյան մեր գործընկերներ-կազմակերպությունների հետ»,- հայտարարել է FIDH-ի նախագահ Սուեր Բելասենը։ «Այս փաստաթուղթը հստակորեն արտացոլում է մեր աշխատանքի ոգին։ Մեր նպատակն է հրավիրել իշխանությունների ուշադրությունը Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրներին, ինչպես նաև արդարադատության ոլորտում առկա լուրջ խնդիրներին, որոնք էապես խոչընդոտում են Հայաստանում օրենքի գերակայությանը։ Այս փաստաթղթում մենք հրապարակել ենք կարևոր առաջարկներ և հուսով ենք, որ ֆորումը ազդակ կհանդիսանա առաջնթացի և այդ առաջարկների իրականացման համար։ Այսպիսով, մենք վերահաստատում ենք մեր առաջարկները, որոնք ներկայացրել ենք այս և վերջին տարիներին հրապարակված մի շարք փաստաթղթերում։ Մասնավորապես, մենք հույս ունենք, որ ֆորումը կմեկնարկի Հայաստանում, ուր այլևս չկան քաղբանտարկյալներ։ Մեծագույն կարևորություն ունի նաև այն, որ իրականացվի 2008 թ մարտի 1-2-ին 10 քաղաքացիների սպանության առնչությամբ արժանահավատ և արդյունավետ քննություն»։
«Քաղբանտարկյալներին ազատ արձակելը և նման քննություն իրականացնելը կնշանավորեն այն, որ Հայաստանը գնում է դեպի օրենքի գերակայություն», ասել է Սուեր Բելասենը։
«Արդարադատության իրականացումը Հայաստանում» անգլերեն (PDF - 237.5 kb)
«Արդարադատության իրականացումը Հայաստանում» հայերեն (PDF - 180 kb)
Մանրամասն Հայաստանում FIDH-ի ֆորումի մասին` http://www.fidh.org/JUSTICE-NEW-CHA...
