Աղաբաբյանը դեռևս Երևանի զինվորական հոսպիտալում է

Գոտու մետաղական մասով հասցված հարվածից ձախ աչքի վնասվածք ստացած Լեռնային Ղարաբաղում ծառայող 18 ամյա Մայիս Աղաբաբյանին, փաստաբան Սեդա Սաֆարյանի խոսքով, «դեռևս չեն ուղարկել հետ ծառայելու», քանի որ շարունակվում է փորձաքննությունը ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում:

Նշենք, որ բժիշկները շարունակում են պնդել, որ Աղաբաբյանը չունի տեսողական լուրջ խնդիրներ և պիտանի է ոչ շարային ծառայության, ծնողները չեն հավատում բժիշկներին, քանի որ իրենց տղան ասում է, որ խավար է տեսնում ձախ աչքով, երբեմն այդ աչքը նաև ամբողջությամբ կուրանում է։ 

Փորձաքննությանը Կիևից ժամանած այլ ակնաբույժի մասնակցության համար Սաֆարյանը ներկայացրել է միջնորդություն և սպասում է պատասխանի: Սաֆարյանը www.hra.am -ի het զրույցում հույս հայտնեց, որ Աղաբաբյանը մինչև մայիս կմնա Երևանում, քանի որ բացի տեսողական խնդիրները՝ նա նաև ունի նյարդային խնդիրներ:

Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am